Տղամարդու հոգեբանության տիպերը

2024/11/01

Հոգեբանության մեջ տղամարդիկ կարող են դասակարգվել ըստ իրենց անհատականության, վարքագծի և կյանքի նպատակների: Այս տիպերը ընդհամենը պատկերացում են տալիս տվյալ տղամարդու՝  մտածելու, զգալու և գործելու տարբեր ձևերի մասին:

 

Այդ տիպերն են.

"ՎԱՏ ՏՂԱ"։ Նման տղամարդիկ լքում են իրենց հարմարավետ միջավայրն ու ընկնում անվերջ կերուխումերի, խնջույքների, արկածային ու վտանգավոր կյանքի մեջ։ Նրանց հետ օրը միապաղաղ չի անցնում, սակայն դժվար է այս տիպի տղմարդկանց "տունդարձը":

ԲՆԱԾԻՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ։ Նման տղամարդիկ սովորաբար ջանք չեն խնայում իրենց զույգին երջանիկ և բավարարված զգալու համար: Նրանց հետ կյանքը ուրախ է, առանց խոչընդոտների, ձանձրույթի կամ հիասթափության: Սիրում են էմոցիաների փոխադարձությունը։

ՎՍՏԱՀ ՍԵՓԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ։ Այս տիպի տղամարդիկ մեծ հեղինակություն են վայելում կանանց շրջապատում։ Այս առումով նրանց հետ շփումը ուղեկցվում է դժվարություններով։ Նրանք ինքնավստահ են, գիտակից, հավատում են սեփական խելքի ու հմայքի արժեքին և այդ պատճառով էլ շատ հազվադեպ են խանդի տեսարաններ ստեղծում:

ՍՐԱՄԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ։ Այս տղամարդիկ տիպը ամենավստահելին է կնոջ համար, քանի որ նրանք միշտ նույն բարձունքի վրա են՝ անկախ ժամանակից, տարիքից ու սոցիալական դիրքից։ Նրանք սիրում են ինքնազարգացումն ու ինքնակրթումը, ունակ են ամենաանհետաքրքիր խոսակցությունը վերածել բովանդակալից քննարկման։ Որպես կանոն՝ նման տղամարդկանց կողքին պետք է լինեն՝ ինքնավստահ, կիրթ, խելացի և մտավորական կանայք։

ՔԱՂԱՔԱՎԱՐԻ։ Նման տղամարդը խրախուսող ու աջակցող է՝ հոգնած, հիասթափված ու հուսահատ կնոջ համար։ Նա կարողանում է նոր ու լավ տրամադրություն տարածել նման կնոջ սրտում, զգում՝ ներաշխարհն ու հասկանում՝ հոգեբանությունը։ Նման տղամարդկանց նախընտրում են սիրային կամ հարաբերության խնդիրներ ունեցող այն կանայք, ովքեր ուզում են ապրել խաղաղ ու հանգիստ։

ՀՈՒՍԱՀԱՏ ՌՈՄԱՆՏԻԿԸ։ Այս տղամարդիկ "ռոմանտիկներ" են՝ , հանուն սիրած մարդու պատրաստ են բազմաթիվ դժվարությունների ու փորձությունների միջով անցնել: Գրեթե բոլոր դեռահաս աղջիկները երազել են հանդիպել նման տղաների: Իրական կյանքում ևս նման ռոմանտիկ տղամարդիկ գոյություն ունեն: Այս տիպի տղամարդու կողքին ապրելը հեշտ է և հաճելի, քանի որ նրա համար կողակիցը կարևոր է, նշանակի ու միակը։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆ։ Այս տղամարդիկ տարբերվում է իրենց յուրահատկությամբ և նորարարություններով: Նման տղամարդկանց համապատասխանելու համար նույնպես պետք է հնարավորությունների և գիտելիքների հաշվին առանձնանալ մյուսներից։

Յուրաքանրյուր կին ընտրում է տղամարդուն իր պատկերացումների, մտքերի, փորձի, զգացումների և այլ պատճառների հիման վրա։ Կարևորև սրտի ու մտքի միասին ընտրությունն է...