Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք.
1. Ինքնավստահ են։ Տղամարդու համար ամենագրավիչ են՝ ինքնավստահ և գործունյա կանայք։ Տղամարդն անպայման չի փնտրում հարուստ կամ հայտնի կին, բայց փոխարենը իր կողքին ուզում է տեսնել ինքնուրույն, նպատակասլաց և իր սեփական աշխարհը ստեղծող կին։
2. Գիտեն ինչ են ուզում։ Այսպիսի կանայք գրավում են տղմարդկանց, քանի որ ժամանակ չեն կորցնում տարբեր իրավիճակներում կամ մարդկանց հետ հարաբերություններում, գիտեն իրենց դերն ու ասելիքը, չեն կաշկանդվում և դրանով իսկ վաստակում են տղամարդու ուշադրությունը։
3. Հստակ հաղորդակցվում են։ Տղամարդիկ, սովորաբար, քիչ հաղորդակցվող են, հետևաբար նախընտրում են ուղիղ խոսքը՝ հակիրճ ու կոնկրետ։ Այսպիսի կինը, որն իր ցանկացածը (առանց փոխակերպումների) կհայտնի տղամարդուն, կդառնա նրա ցանկալին։
4. Հարգում ու հիանում են։ Սովորաբար, տղամարդը սիրում է զգալ կնոջ հարգանքն ու հիացմունքը՝տղամարդկության և ոչ հարստության համար։ Տղամարդը չի սիրում, երբ կինը վերահսկում կամ կառավարում է իրեն, սիրում է իր տղամարդուն հարգող ու մեծարող կնոջը։
5. Ցանկանում են։ Երբմեն կինն իր կարիքների և հետաքրքրությունների պատճառով է կապվում տղամարդուն, սակայն տղամարդու համար հաճելի և գայթակղիչ է, երբ զգում է կնոջ «ցանկասիրությունն» իր նկատմամբ։
6. Չեն շահարկում կամ «թեմա» սարքում։ Տղամարդը զգում է իր հարստությունը թիրախավորող, ժամանակը վատնող, շահարկող, քծնող կամ խաբող կնոջ տրամադրությունները։ Հետևաբար, նա փնտրում է այնպիսի կին, որը կլինի հուզականորեն կայուն, ինչպես նաև առանց «դրամաների», պորթկումների և շահարկումների։
7. Սեքս են ուզում։ Տղամարդը գերհաճույք է ստանում այն կնոջից, որը հայտնում է իր հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկության և հաճելիության մասին։ Այս երևույթը սեքսը դարձնում է հաճելի, պահանջվող ու էներգետիկ։
Ճիշտ է, որ տղամարդն ու կինը տարբեր են, սակայն նրանց միավորող գլխավոր զգացումը սիրել և սիրվելու ցանկությունն է։ Հետևաբար, վստահելի, սիրող ու ցանկացող կինը տղամարդու իդեալն է։