Ի՞նչ տարիքային տարբերություն են նախընտրում տղամարդիկ և կանայք

2025/04/15

Շատերն ընտրում են մոտավորապես իրենց տարիքի հետ համապատասխան զուգընկեր, ոմանք էլ` էական տարիքային տարբերությամբ։ Առայսօր քիչ են հետազոտությունները, որոնք անդրադառնում են զույգերի տարիքային տարբերության հետ կապված խնդիրներին։


Personal Relationships գիտական հանդեսում վերջերս հրապարակված մի հետազոտության շրջանակում ուսումնասիրել են, թե ի՞նչ տարիքային տարբերություններ են նախընտրում տղամարդիկ և կանայք` նոր հարաբերություն սկսելու պահին։ Հետազոտողները վերլուծել են 35,996 զույգերի տվյալներ, որոնք հավաքագրվել են 29 եվրոպական երկրներից։


Ի՞նչ տարիքային տարբերություն են նախընտրում տղամարդիկ նոր հարաբերություններում։


Վերլուծությունները ցույց են տվել, որ նոր հարաբերություն սկսելու ժամանակ տղամարդկանց նախընտրած տարիքային տարբերությունը կախված է ինչպես իրենց տարիքից, այնպես էլ` սեռից։ Օրինակ՝ 25 տարեկան միջին տղամարդը, սովորաբար, նախընտրում է 22 տարեկան կնոջ (տարիքային տարբերությունը՝ 3 տարի)։ Իսկ միջին 25 տարեկան կինը, սովորաբար, ընտրում է 28 տարեկան տղամարդ։


Տղամարդկանց դեպքում՝ տարիքային աճն զուգընթաց, զուգընկերոջ նախընտրելի տարիքային տարբերությունը մեծանում է։ Մասնավորապես՝ յուրաքանչյուր 5 տարում այդ տարբերությունը մեծանում է մոտավորապես 1 տարով։


Այսպիսով, տղամարդիկ, միջինում, նոր հարաբերություն սկսելիս, նախընտրում են հետևյալ տարիքի կանանց՝

  • 25 տարեկան տղամարդը նախընտրում է 22 տարեկան կին  (տարբերությունը՝ 3 տարի),
  • 30 տարեկանը՝ 26 տարեկան (տարբերությունը՝ 4 տարի),
  • 40 տարեկանը՝ 34 տարեկան (տարբերությունը՝ 6 տարի),
  • 50 տարեկանը՝ 42 տարեկան (տարբերությունը՝ 8 տարի),
  • 60 տարեկանը՝ 50 տարեկան (տարբերությունը՝ 10 տարի),
  • 70 տարեկանը՝ 58 տարեկան (տարբերությունը՝ 12 տարի),
  • 80 տարեկանը՝ 66 տարեկան (տարբերությունը՝ 14 տարի):

Կանանց դեպքում նույնպես առկա է նախընտրելի տարիքային տարբերություն։ Միջինում՝ յուրաքանչյուր 10 տարում նախընտրած տարբերությունն աճում է մոտավորապես 1 տարով։ Այսինքն՝

  • 25 տարեկան կինը նախընտրում է՝ 28 տարեկան  տղամարդ (տարբերությունը՝ 3 տարի)
  • 30 տարեկանը՝ 32.5 տարեկան (տարբերությունը՝ 2.5 տարի)
  • 40 տարեկանը՝ 41.5 տարեկան (տարբերությունը՝ 1.5 տարի)
  • 50 տարեկանը՝ 50.5 տարեկան (տարբերությունը՝ 0.5 տարի)
  • 60 տարեկանը՝ 59.5 տարեկան (տարբերությունը՝ 0.5 տարի)
  • 70 տարեկանը՝ 68.5 տարեկան (տարբերությունը՝ 1.5 տարի)
  • 80 տարեկանը՝ 77.5 տարեկան (տարբերությունը՝ 2.5 տարի)

Ավելի երիտասարդ տարիքում կանայք նախընտրում են ավելի տարիքով զուգընկեր, սակայն տարիքի հետ այդ տարբերությունը փոքրանում է, և մոտավորապես 60 տարեկանից հետո նրանք նախընտրուն են նույնիսկ ավելի երիտասարդ զուգընկերոջ։

Եզրակացնելով` որքան մարդիկ մեծանում են, այնքան ավելի երիտասարդ զուգընկեր են նախընտրում` նոր հարաբերություն սկսելու համար։ Սա վերաբերում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, սակայն տղամարդկանց մոտ այս միտումն ավելի ընդգծված է։