Թլպատման առավելություններն ու ռիսկերը (The benefits and risks of circumcision)

2021/04/06

Թլպատումը տղամարդուն տալիս է մի շարք առավելություններ, որոնք են.

 

Հիգիենա։ Թլպատումը հեշտացնում է առնանդամի լվացումը: Չնայած չթլպատված տղամարդիկ նույնպես պետք է հետևեն իրենց հիգիենային և պարբերաբար լվանան իրենց սեռական օրգանը։

 

Միզուղիների վարակների ռիսկի նվազում: Տղամարդկանց մոտ միզուղիների վարակների ռիսկը ցածր է և այն ավելի հաճախ հանդիպում է չթլպատված տղամարդկանց մոտ: Քրոնիկ վարակները կարող են առաջացնել նույնիսկ երիկամների ախտահարում։ Հետևաբար, թլպատումը կանխում է նման վարակների վերելակ ներթափանցումը դեպի վերին միզուղիներ։

 

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ռիսկի նվազում: Թլպատված տղամարդկանց մոտ որոշ սեռավարակներով (այդ թվում ՝ ՄԻԱՎ) հիվանդանալու ռիսկն ավելի նվազ է, քան չթլպատվածների մոտ:

 

Առնանդամի հիվանդությունների կանխարգելում: Թլպատված տղմարդու մոտ հազվադեպ են հանդիպում առնանդամի գլխիկի բորբոքային հիվանդություններ, ինչպիսին է` բալանիտը։

 

Առնանդամի գլխիկի քաղցկեղի ռիսկի նվազում։ Այս քաղցկեղը հազվադեպ է հանդիպում թլպատված տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղն ավելի քիչ է հանդիպում` թլպատված զուգընկեր ունենալու պարագայում:

 

Թլպատման հետ կապված` ամենատարածված բարդություններն են.

 

Վաղ բարդություններ։ Արյունահոսություն, ցավ, մաշկի ոչ ադեքվատ հեռացում (կարճ կամ երկար) և վերքի թարախակալում։

 

Ուշացած բարդություններ։ Առնանդամի էպիդերմալ կիստաներ, կպումներ, ֆիմոզ, թաղված առնանդամ, միզուկամաշկային խուղակ, միզուկի բացվածքի բորբոքում, նեղացում և այլն: