Թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները
Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը։
Տղամարդիկ թլպատվում են հիմնականում ներքոհիշյալ պատճառնեով․
- կրոնական (մահմեդական, հուդդայական),
- մշակութային (Հարավային Կորեա, Ֆիլիպիններ, Ավստրալիա),
- ընտանեկան (թլպատումը սովորույթ է դառնում տվյալ ընտանիքի համար),
- անհատական (տվյալ անհատի ցանկությամբ է կատարվում),
- բժշկական (թլպատումը կատարվում է բժշկական ցուցումներով):
Տարբեր տվյալներով աշխարհի տղամարդկանց մոտավորապես 40 %-ը թլպատված են, ԱՄՆ-ում բնակվող տղամարդկանց՝ 70%-ը։ Աշխարհագրական առումով ամենաշատ թլպատվածները Միջին Արևելքում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում են, իսկ ամենաքիչը՝ Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Ասիայի երկրների մեծ մասում։ Վերջին տվյալներով նվազել է նորածնային տարիքի թլպատումների քանակը մոտավորապես 10%-ով։
Որո՞նք են թլպատված և չթլպատված տղամարդկանց տարբերությունները։
Տեսքը
Չթլպատված առնանդամը ծածկված է լինում թլիփով, որը ծածկում է գլխիկը առնանդամի թույլ վիճակում։ Իսկ էրեկցիայի ժամանակ թլիփը հետ է քաշվում ու գլխիկը մերկանում է։
Թլփատված տղամարդկանց մոտ առնանդամի գլխիկը միշտ բաց է առնանդամի և՛ թույլ, և՛ էրեկտիլ վիճակում։
Սեռական հարաբերություն
Կատարվել են տարբեր հետազոտություններ` պարզելու թլփատման ազդեցությունը տղամարդու սեռական գրգռվածության և հաճույքի վրա։ Հիմնականում այդ հետազոտությունները բացասական կապ չեն գտել թլփատման և սեռական հաճույքի միջև։ Փոխարենը պարզել են, որ թլփատվածների մոտ առկա է առնանդամի գլխիկի զգայնության աննշան իջեցում՝ համեմատած չթլփատվածների մոտ։
Հիգիենա
Իհարկե չթլփատված տղամարդկանց շրջանում տարածված են բալանիտն ու բալանոպոստիտը, որոնք, սովորաբար, քրոնիկ ընթացք են ունենում, և կարող են բարդանալ ֆիմոզով ու սկլերոտիկ որքինով։ Չթլփատվածների համար հաճախ առնանդամի ամենօրյա խնամքն ու մաքրությունը դժվար գործողություններ են, ինչը չի կարելի ասել թլփատվածների մասին, որոնց մոտ առնանդամի հիգիենան ավելի հեշտ է՝ գլխածածկ մաշկի բացակայության և առնանդամի գլխածածկի չորության շնորհիվ։
Սեռավարակներ
Թլփատվածներն ունեն ցածր ռիսկայնություն՝ սեռավարակների նկատմամբ։ Որոշ տվյալներով սեռավարակների ռիսկը կարող է նվազել մոտավորապես 50-60%-ով։
Առնանդամի չափը
Թլփատումը կարող է անդրադառնալ առնանդամի «ծավալի» վրա, սակայն չի ազդում նրա չափերի վրա։
Խոնավություն
Չթլփատվածներն ունեն առնանդամի բնական խոնավություն, իսկ թլփատվածները սեռական հարաբերությունը բավարարելու համար երբեմն կարիք են ունենում բնական քսայուղերի կամ լուբրիկանտների։
Պտղաբերություն
Պտղաբերությունը հիմնականում պայմանավորված չէ թլփատված կամ չթլփատված լինելու հանգամանքով, սակայն երբեմն սկլերոտիկ որքինը կամ ֆիմոզը կարող են տղամարդու անպտղության պատճառ դառնալ։
Առնանդամի քաղցկեղ
Չթլփատվածների մոտ առնանդամի գլխիկի քաղցկեղի ռիսկը մեծ է ՝ սմեգմայի, քրոնիկ բորբոքումների պատճառով։ Իսկ թլփատումը, տղամարդու վրա դրական ազդեցության ունենալուց զատ, նվազեցնում է նաև արգանդի վզիկի քաղցկեղի հավանականությունը։