Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները (Factors influencing sperm quality)

2017/06/29

Սերմնահեղուկի որակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Այդ գործոններն առանձին կամ միասին կարող են բերել Տղամարդու անպտղության (Male Infertility)։ Այս գործոնների բացասական ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալների դժվար է հանդիպել, սակայն կան մի շարք ուսումնասիրություններ, ինչի արդյունքում առանձնացրել են միջավայրի և ապրելակերպի այն գործոնները, որոնք կարող են բերել սերմնաբջիջների քանակական և որակական փոփոխությունների։

 

Սերմնահեղուկի վրա ազդող բացասական գործոնները

 

  1. Քիմիա: Բժիշկները պնդում են, որ ստերոիդները վատ են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, քանի որ նվազեցնում են սերմնահեղուկի շարժունակությունը:

  2. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Օրինակ. տղամարդկանց մոտ խլամիդիոզը 33%-ով նվազեցնում է երեխա ունենալու հավանականութունը:

  3. Էկոլոգիա: Յուտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է սերմնահեղուկի շարժունակությունը։

  4. Գերտաքացում: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս աշխատել նոութբուքը ծնկներին դրած, կրել նեղ ներքնազգետ: Նստած դիրքով երկար ժամանակ մնալը` հատկապես մեքենա վարելիս, ևս հանգեցնում է գերտաքացման:

  5. Ինտելեկտ: Նյու-Մեքսիկոյի համալսարանի գիտնական Ջեֆրի Միլլերի հետազոտության համաձայն` ինտելեկտուալ առումով զարգացած տղամարդիկ գրանցել են նույնքան լավ արդյունքներ նաև իրենց սերմնահեղուկի հետազոտությունների արդյունքում: Զարմանալի է, բայց փաստացի կա ուղիղ կապ ինտելեկտւալ ունակությունների և սերմնահեղուկի որակի միջև:

  6. Սնունդ: Վիտամին C-ի և B12-ի, ինչպես նաև ցինկի պակասը վատ է անդրադառնում սպերմայի ակտիվության վրա:

  7. Ավելորդ քաշ: Հետազոտությունները վկայում են, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց օրգանիզմում կան ավելի շատ անոմալ սպերմատոզոիդներ, քան նորմալ քաշով տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ, սերմնահեղուկի շարժունակության և խտության վրա ավելորդ քաշն ազդեցություն չունի:

  8. Վնասվածքներ: Ֆիզիկական ակտիվության որոշ ձևեր բացասաբար են ադնդրադառնում սերմնահեղուկի վրա: Լեռնային հեծանվավազքն, օրինակ, մշտապես ուղեկցվում է ամորձիների թույլ վնասվածքներով:

  9. Բջջային հեռախոսներ: Կլիվլենդի կլինիկայի մասնագետների անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ օրական չորս ժամից ավելի բջջային հեռախոսի օգտագործումը վատ է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, ըստ այդմ, խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել տապատի դիմային գրպաններում: