Որո՞նք են ամորձու քաղցկեղի նախազգուշացնող նշանները
2024/03/14
Շատ կարևոր է ամորձու քաղցկեղի նախազգուշացնող նշանների մասին տեղեկացվածությունը։ Ստորև այդ ախտանշաններն են։
- Ամորձու գոյացություն։ Ամորձու շրջանում գոյացության շոշափումը քաղցկեղի ամենատարածված նշանն է:
- Ամորձու ցավ կամ դիսկոմֆորտ։ Հնարավոր է այս ախտանշանը լինի տարբեր արտահայտվածության։
- Ամորձու չափի կամ ձևի փոփոխություն։ Պետք է ուշադրություն դարձնել ամորձիների չափի կամ ձևի ցանկացած նկատելի փոփոխությանը։
- Ծանրության զգացողություն։ Որոշ տղամարդկանց մոտ նկատվում է ամորձու ծանրության զգացողություն:
- Աճուկային ցավեր։ Որովայնի ստորին հատվածում կամ աճուկային շոջանում ցավերը նույնպես կարող է լինել ամորձու քաղցկեղի քիչ հանդիպող նշաններից։
Ամորձու քաղցկեղի վաղ ախտորոշումը շատ կարևոր է բուժման և ապրելիության համար։ Այդ նպատակով տղամարդիկ պետք է կանոնավոր կերպով կատարեն ամորձիների ինքնազննում, որն իրականացվում է հետևյալ կերպ․
- կանգնել հայելու առաջ, ստուգել ամորձապարկի ուռածության կամ շեղումների առկայությունը,
- շոշափել յուրաքանչյուր ամորձին՝ բթամատի և մատների միջև, զգալ նրա չափի կամ ձևի փոփոխությունը, ինչպես նաև կարծր գոյացության առկայությունը,
- ուշադրություն դարձնել ամորձապարկի և ամորձիների շրջանում ցավի կամ դիսկոմֆորտի վրա:
Ինքնազննման ժամանակ նկարագրված նախազգուշացնող նշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է դիմել ուրոլոգիական խորհրդատվության։