Տղամարդիկ և կանայք ողջ կյանքի ընթացքում ենթարկվում են ծերացման գործընթացի: Ծերացումը բնական և աստիճանական գործընթաց է, որը ներառում է տարբեր ֆիզիկական, սեռական, հոգեբանական և սոցիալական փոփոխություններ: Ծերացման ժամկետներն ու հետևանքները անհատական են և տարբեր։
Ծերացման ֆիզիկական փոփոխությունները
Մկանային զանգված։ Տարիքի առաջացման հետ տղամարդկանց մոտ դիտվում է սարկոպենիա։ Սարկոպենիան՝ դա մկանային զանգվածի, ուժի և ֆունկցիայի աստիճանական կորուստն է: Այսպիսի փոփոխություններ առաջանում են ծերացման պատճառով: Սարկոպենիան մեծապես ազդում է տղամարդու կյանքի որակի վրա՝ նվազեցնելով ակտիվությունը և առօրյա պարտականությունները կատարելու կարողությունը։
Ոսկրածուծի խտություն։ Տարիքի հետ նվազում է ոսկրային խտությունը, ինչը բերում է օստեոպորոզի կամ կոտրվածքնրի:
Նյութափոխանակություն։ Տարիքի հետ դանդաղում է տղմարդու նյութափոխանակությունը բերելով՝ քաշի ավելացման։
Հորմոնալ փոփոխություններ։ Տեստոստերոնի մակարդակի անկումը տարիքի հետ՝ տղամարդու մոտ առաջացնում է ֆիզիկական և սեռական խնդիրներ:
Մաշկ։ Տարիքը բերում է տղամարդու մաշկի բարակում, կնճիռների և տարիքային բծերի առաջացմանը։
Սեռական փոփոխություններ
Էրեկտիլ ֆունկցիա։ Երբեմն տղամարդիկ տարիքի հետ կարող են ունենալ էրեկցիայի առաջացման կամ պահպանման հետ կապված խնդիրներ։
Լիբիդո։ Լիբիդոյի և սեռական ցանկության փոփոխություններ ևս հաճախ համարվում են տարիքային խնդիրներ:
Հոգեբանական փոփոխություններ։
Ճանաչողական փոփոխություններ։ Ճանաչողական կարողությունները կարող են փոխվել տարիքի հետ։ Այդ դրսեվորումներից են՝ առաջադրանքների կատարման, որոշում կայացնելու և տեղեկատվության արագ մշակման դժվարությունները։
Հոգեկան առողջություն: Տարեց տղամարդկանց մոտ ավելի հավանական է հոգեկան առողջության այնպիսի խնդիրների իհայտ գալը, ինչպիսիք են դեպրեսիան և անհանգստությունը։
Սոցիալական փոփոխություններ։
Կենսաթոշակային տարիք։ Շատ տղամարդիկ տարիքի հետ թոշակի են անցնում, ինչը կարող է հանգեցնել առօրյայի և սոցիալական փոխհարաբերությունների փոփոխության:
Սոցիալական դերեր։ Տարիքի հետ տղամարդիկ կարող են ստանձնել տարբեր սոցիալական դերեր (պապիկ կամ տարեց ծնողների խնամակալ):
Կարևոր է նշել, որ թեև ծերացումը որոշակի փոփոխությունների է բերում, սակայն կանոնավոր վարժությունները, հավասարակշռված սննդակարգը, բավարար քունը և վնասակար վարքագծից խուսափելը, ինչպիսիք են չծխելը և չափավոր ալկոհոլի օգտագործումը կարող են դրական ազդեցություն ունենալ տղամարդկանց տարիքի և ծերացման գործընթացի վրա:
Կանունավոր բժշկական զննումները կարող են օգնել վաղաժամ բացահայտել և կառավարել տարիքային խնդիրները։ Կարևոր է նաև պահպանել սոցիալական կապերն ու գործունեությունը՝ ինչը նպաստում է տղամարդկանց մտավոր և էմոցիոնալ բարեկեցությանը։