VODKA, WINE, BEER, WHISKY: Մարկետինգային խայծեր ու միֆեր

2025/12/05

Ալկոհոլային բրենդները շատ լավ գիտեն թե մարդիկ ուզում են հավատալ, որ գոյություն ունի «առողջ խմելու» ձև։ Եվ հենց այդ հավատալու ցանկությունն է նրանց ամենաուժեղ մարկետինգային լծակը։

 

VODKA - «Մաքուր էներգիա»․․․

Խայծը:  “մաքուր”, “զտված”, “առանց շաքար”, “առանգ գլուտեն”․․․

Իրականությունը։  Միգուցե օղին տեխնիկապես մաքուր է, սակայն այն էթանոլ է՝ նյարդային թույն։ Ոչ շաքարը, ոչ էլ առանց գլյուտեն լինելը չեն դարձնում օղին «անվնաս»։

 

ԳԻՆԻ - «Սրտի համար օգտակար»

Խայծը։ Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ՝ հակաօքսիդանտ, որը պաշտպանում է սիրտը։

Իրականությունը․ Ռեսվերատրոլի քանակը գինու մեջ այնքան փոքր է, որ օգուտ ստանալու համար պետք է խմել հարյուրավոր բաժակներ։ Իսկ ալկոհոլը նույնիսկ փոքր դոզայով մեծացնում է քաղցկեղի և լյարդի վնասման ռիսկը։

 

ԳԱՐԵՋՈՒՐ - «Թեթև և բնական»

Խայծը։ «Բնական բաղադրիչներ», «ցածր ածխաջուր», «լայթ»․․․

Իրականությունը։ Գարեջուրը հաճախ պարունակում է հավելյալ շաքարներ, իսկ “light” տարբերակները խաբուսիկ են: Այդ պատճառով մարդիկ սովորաբար խմում են ավելի շատ, արդյունքում՝ նույն քանակի էթանոլ։

 

ՎԻՍԿԻ - «Արական ուժի խորհրդանիշ»

Խայծը։ Հին տակառներ, ավանդույթ, տղամարդկային ուժ, դասականություն․․․

Իրականությունը։ Վիսկին պարունակում է ամենաշատ կոնգեներներ՝ խմորաման մնացորդներ, որոնք ուժեղացնում են թունավոր ազդեցությունը և գլխացավը։ Այդ «հատուկ համը»՝ իրականում օրգանիզմի համար ավելի ծանր բեռ է։

 

Եզրակացություն

Ալկոհոլը մնում է նույնը՝ անկախ տեսակից, գույնից կամ պիտակից։ Մարկետինգային բառերը՝ մաքուր, օրգանիկ, բնական, թեթև, հնչում են հաճելի ու անվնաս, բայց չեն չեղարկում այն հիմնական փաստը, որ էթանոլը թույն է, որը վնասում է լյարդը, ուղեղը և հորմոնային համակարգը։ Իսկ եթե ընտրություն կա, ապա ամենաառողջ ըմբելիքը դա ջուրն է։