Ինչո՞ւ են գիշերային էրեկցիաներն այդքան կարևոր տղամարդկանց համար

2023/08/07

Գիշերային էրեկցիան, որը սովորաբար հայտնի է որպես «առավոտյան փայտ», ինքնաբուխ և ակամա էրեկցիա է, որը տեղի է ունենում քնի REM (աչքերի արագ շարժումների) փուլի ժամանակ: Այս երևույթը էական դեր է խաղում տղամարդու առողջության և բարեկեցության մեջ:

Որո՞նք են գիշերային էրեկցիաների դերը տղամարդու առողջության համար

1. Առնանդամի առողջություն։ Գիշերային էրեկցիան օգնում է պահպանել առնանդամի հյուսվածքների առողջությունը՝ թթվածնային հագեցվածության և սնուցման բարելավման, ֆիբրոզի կանխարգելման և էրեկցիայի ֆունկցիայի հահպանման համար։

2. Նյարդային համակարգի առողջություն։ Էրեկցիայի առաջացման մեխանիզմը ներառում է էնդոկրին և նյարդային համակարգերի հավասարակշռությունը: Հետևաբար, գիշերային էրեկցիայի բացակայությունը կարող է որոշ նյարդաբանական կամ հորմոնալ խնդիրների ախտանշան լինել:

3. Սեռական ֆունկցիա։ Գիշերային կանոնավոր էրեկցիան օգնում է պահպանել առնանդամի երկարությունը և առաձգականությունը, որը կարևոր է սեռական ակտիվության և բավարարվածության համար:

4. Հոգեկան առողջություն։ Առավոտյան էրեկցիաները տղամարդկանց սեռական առողջության, առնականության և վստահության ցուցանիշ է:

5. Էրեկտիլ ֆունկցիայի գնահատում։ Որոշ դեպքերում բժիշկներն օգտագործում են գիշերային էրեկցիայի հաճախականությունն ու որակը որպես էրեկտիլ ֆունկցիայի գնահատման ախտորոշիչ գործիք: Գիշերային էրեկցիաների պահպանմամբ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է մատնանշել հոգեբանական գործոնի մասին։

6. Հորմոնալ կարգավորում։ Հորմոնների հավասարակշռությունը (հատկապես տեստոստերոնը) շատ կարևոր է տղամարդկանց առողջության համար (մկանային զանգված, ոսկրային խտություն, տրամադրություն, սեռական ցանկություն և այլն):

Ամփոփելով՝ թեև գիշերային էրեկցիան, ընդհանուր առմամբ, համարվում է սեռական առողջության նշան, սակայն նրա բացակայությունը կամ անկանոն ընթացքը կարող է պայմանավորված լինել այլ գործոններով, ինչպիսին են՝ սնունդը, ապրելակերպը, վնասակար սովորությունները, հոգեբանական և ուղեկցող հիվանդությունները ևայլն: