Քրոնիկ լնդախտը և էրեկտիլ դիսֆունկցիան

2024/11/07

Քրոնիկ լնդախտը և էրեկտիլ դիսֆունկցիան երկու առանձին առողջական խնդիրներ են, բայց մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ բերանի խոռոչի հիվանդությունները, և հատկապես լնդերի քրոնիկ բորբոքումները կարող են մեծապես ազդել տղամարդու սեռական առողջության վրա:

Ո՞րն է լնդախտի և էրեկտիլ դիսֆունկցիայի միջև կապը։

Ըստ կատարված հետազոտությունների, քրոնիկ լնդախտն առաջացնում է բորբոքային գործընթաց, որի արդյունքում վնասվում են արյան անոթներն ու արյան շրջանառությունը։ Այս հիվանդությունը կապ ունի սրտանոթային հիվանդությունների հետ, որը նույնպես էրեկտիլ դիսֆունկցիա առաջացնող գործոն է: Կան որոշ տվյալներ այն մասին, որ քրոնիկ լդնախտը կարող է բացասկան ազդել սեռական հորմոնների մակարդակի վրա։

Կանխարգելումը և բուժումը

Բուժում: Քրոնիկ լնդախտի բուժումը կարևոր է ընդհանուր առողջության և էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկի նվազեցման համար։

Բերանի խոռոչի հիգիենա: Բերանի հիգիենան և պարբերական ստուգումները կարող են օգնել կանխարգելել լնդախտի առաջացումը, ինչը նույնպես նվազեցնում է էրեկտիլ դիսֆունկցիաի ռիսկերը:

Ատամնաբույժի կանոնավոր այց: Ատամնաբույժի մոտ կանոնավոր այցը կարևոր է հատկապես էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդկանց մոտ բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների և լնդախտի առկայությունը պարզելու և բուժելու համար։