Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները
Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները:
Որո՞նք են տղամարդու և կնոջ մազահեռացման հիմնական տարբերությունները.
Մազահեռացման հատված։
- Կանանց մազահեռացման ընդհանուր հատվածները ներառում են՝ ոտքերը, թեւատակերը, բիկինիի գոտին, վերին շրթունքը, կզակը, ձեռքերն ու դեմքը:
- Տղամարդկանց մոտ մազահեռացումը սովորաբար ներառում են դեմքի որոշակի մաս, կրծքավանդակը, մեջքը, ուսերը, պարանոցն ու ձեռքերը:
Մազահեռացման մեթոդներ։
- Կանանց էպիլյացիայի ընդհանուր մեթոդները ներառում են` սափրվելը, էլեկտրոէպիլյացիան (ասեղային), լազերային մազահեռացումը, բիոէպիլյացիան (շաքարային հիմքով), թելով և քսուքներով էպիլյացիա։
- Տղամարդիկ օգտագործում են ածելիներ, մկրատ, մեղրամոմ` դեմքի, ականջների, կրծքավանդակի, մեջքի և այլ հատվածների մազահեռացման նպատակով: Որոշ տղամարդիկ մշտական մազահեռացման նպատակով նախընտրում են լազերային էպիլյացիան կամ էլեկտրոլիզը:
Մշակութային և հասարակական ազդեցությունները։
Մշակութային նորմերն ու հասարակական ակնկալիքները կարող են էապես ազդել տղամարդու և կնոջ մազահեռացման գոտիների և ծավալի վրա: Օրինակ, որոշ մշակույթներում ընդունված է կանանց մարմնի մազահեռացումը, իսկ ուրիշներում՝ ոչ։ Նույնը վերաբերվում է տղամարդկանց շրջանում թափ առած մազահեռացման նկատմամբ ընկալման տարբերություններին։
Մազահեռացման պատճառները։
- Կանայք հեռացնում են մարմնի մազերը և՛ էսթետիկ և՛ գործնական պատճառներով: Էսթետիկ պատճառներից է` հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու ցանկությունը։ Իսկ գործնական պատճառներից են՝ տեսքը, հիգիենան և հարմարավետությունը, հատկապես այնպիսի հհատվածներում, ինչպիսիք են թեւատակերն ու բիկինիի գոտիները:
- Տղամարդկանց՝ մազահեռացման պատճառները կարող են ներառել անձնական նախասիրությունը, մարզական և ֆիզիկական գրավչութունը (լողորդ, բոդիբիլդեր), հիգիենայի բարելավումը, մարմնի հոտի նվազեցումը...։
Մազերի աճի օրինաչափություններ։
Մազերի աճի օրինաչափությունները կարող են տարբերվել տղամարդկանց և կանանց միջև։ Օրինակ տղամարդկանց մոտ անդրոգենները (հիմնականում տեստոստերոնը) դեմքի, կրծքավանդամի և ցայլքի շրջանի չպիգմենտացված և նուրբ մազերը վերածում են ավելի հաստ ու վերջնական մազերի։
Հորմոնալ ազդեցությունները։
Հորմոնային խանգարումները (օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ) կարող են հանգեցնել կնոջ դեմքի և մարմնի մազակալման:
Վերջին տարիներին մարմնի խնամքի, գեղեցկության և երիտասարդացման պրոցեդուրաների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ Այս առումով փոխվել են մարդկանց ավանդական մոտեցումները և ավելի շատ ուշադրություն են դարձնում մազահեռացման նորարար մեթոդներին։ Տղամարդկանց և կանանց մազահեռացման մեթոդի ընտրությունը կախված է նրանց անձնական նախասիրությունից ևհարմարավետությունից։
