Ինչպե՞ս է հղիությունն ազդում հեշտոցի առողջության վրա

2023/01/16

Հղիության ընթացքում բացի մարմինը արտաքին տեսքի ակնհայտ փոփոխություններից, ինչպիսիք մեծ կրծքերն ու որովայնը, կան նաև այլ օրգանների, օրինակ` հեշտոցի փոխությունները: Կարևոր է իմանալ, թե ինչպես է հղիությունն ազդում հեշտոցի առողջության վրա հղիության ընթացքում և, նույնիսկ, ծննդաբերելուց հետո:

 

Հեշտոցի առողջությունը հղիության ընթացքում։
Եթե գիտեք, թե հղիության ընթացքում ինչն է նորմալ համարվում հեշտոցի համար, ապա ավելի հավանական է, որ կխուսափեք հնարավոր բարդություններից:

 

Ստորև մի քանի օրինակներ են, թե ինչպես է հղիությունն ազդում հեշտոցի վրա.

 

Հեշտոցային արտադրության  ավելացում։ Հեշտոցային արտադրության աճը հղիության ընթացքում առավել նկատելի փոփոխություններից է, ինչը պայմանավորված է էսթրոգենի և պրոգեսթերոնի բարձր մակարդակով: Արյան ծավալի և շրջանառության աճը ևս կարող են նպաստել հեշտոցային արտադրության քանակի բարձրացմանը:

 

Հղիության ժամանակ արտադրությունը պետք է լինի սպիտակ և կաթնանման: Որքան ծննդաբերության օրը մոտենում է, այնքան ավելի խիտ կարող է դառնալ: Այն պետք է չունենա տհաճ հոտ: Եթե անհանգստացնում է հեշտոցային արտադրությունը, փորձեք կրել փոքրիկ միջադիրներ:

 

Բարձրանում է հեշտոցային վարակների առաջացման վտանգը։ Որոշ դեպքերում հեշտոցային արտադրությունը վարակի ազդանշան է: Հղիության ընթացքում հեշտոցային վարակները տարածված են հորմոնալ փոփոխությունների պատճառով, որոնք փոխում են հեշտոցի PH հավասարակշռությունը:

 

Հղիության ընթացքում ընդհանուր հեշտոցային վարակները ներառում են.

 

Սնկային վարակներ. չեն վնասում պտղին, բայց անհարմարավետություն են կպատճառում հղիին։ Ախտանիշները ներառում են՝ հեշտոցային քոր, կաթնաշոռանման զանգված  հիշեցնող և տհաճ հոտով արտադրություն։

 

Բակտերիալ վագինոզ. վիճակը պայմանավորված է հեշտոցային մանրէների անհավասարակշռությամբ: Հիմնական ախտանիշը ձկան հոտ հիշեցնող մոխրագույն արտադրությունն է: Չբուժվելու դեպքում պտուղը կարող է ծնվել ցածր քաշով, մեծանում է նաև վիժման վտանգը:

 

Տրիխոմոնիազ վարակը փոխանցվում է վարակված անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքում: Դա կարող է առաջացնել հղիության լուրջ բարդություններ, ինչպիսիք են՝ պտղաջրերի վաղաժամ հեռացումը կամ վիժումը։

 

Ախտանիշները ներառում են՝ տհաճ հոտ, դեղնականաչավուն արտադրություն, միզելու և սեռական հարաբերության ընթացքում` հեշտոցի քոր, կարմրություն և ցավ:

 

Հեշտոցի այտուցվածություն

 

Պտղի աճին նպաստելու համար հղիության ընթացքում հղիի արյան հոսքը զգալիորեն արագանում է, ինչը հեշտոցի համար անսովոր է, և այն դառնում է այտուցված կամ փոխում է գույնը։ Այտուցը և արյան արագ հոսքը կարող են նաև ազդել լիբիդոյի վրա։

 

Որոշ դեպքերում հեշտոցի այտուցն առաջանում է վարակի պատճառով: Եթե հեշտոցի այտուցն ուղեկցվում է կարմրությամբ, այրոցով և քորով, ապա հարկավոր է դիմել բժշկի:

 

Վուլվայի երակների անոթների վարիկոզ

 

Հղիության ընթացքում, բացի ստորին վերջույթների երակների վարիկոզ ախտահարումից, արյան ծավալի աճի պատճառով նման խնդիր կարող է զարգանալ նաև վուլվայի վրա` առաջացնելով ճնշում և անհանգստություն վուլվայի ու հեշտոցի շրջանում:

 

Հեշտոցային արյունահոսություն

 

Առաջին եռամսյակի ընթացքում հեշտոցային արյունահոսությունը անսովոր չէ: Դա կարող է պայմանավորված լինել պտղաձվի ամրացման կամ արյան ծավալի ավելացման հետ: Որոշ դեպքերում հեշտոցային արյունահոսությունը վիժման նշան է, մանավանդ, որ այն ուղեկցվում է դաշտանին հատուկ ցավով։

 

Երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում հեշտոցային արյունահոսության դեպքում հարկավոր է շտապ բուժօգնություն։

 

Արգանդի պարանոցի վաղաժամ բացվածք

 

Երբ ծննդաբերությունը մոտ է, հեշտոցից արտադրվում է վարդագույն լորձ, որը համարվում է նորմալ վիճակ:

 

Հեշտոցի առողջությունը ծննդաբերությունից հետո

 

Ծննդաբերությունից հետո առկա են այտուցվածություն, կապտուկ և ցավ: Կանանց մեծամասնության մոտ այս ախտանիշները վերանում են մի քանի շաբաթ անց: Այս ախտանիշները կարող են ավելի երկար տևել, եթե ծննդաբերությունն ուղեկցվել է հեշտոցի պատռվածքով կամ հեշտոցամուտքի հատումով։

 

Ծննդաբերելուց հետո հեշտոցային արյունահոսությունը շարունակվում է 2-6 շաբաթ: Սովորաբար, ծննդաբերությունից հետո արյունահոսությունը (վառ կարմիր և երբեմն մակարդուկներով) առաջին 24 ժամվա ընթացքում համարվում է նորմալ, որից հետո աստիճանաբար նվազում է:

 

Կրծքով կերակրող կանայք էսթրոգենի ավելի ցածր մակարդակ ունեն և ավելի հավանական է, որ հեշտոցի չորություն զգան: Ջրային հիմք ունեցող քսուքներն ու բնական խոնավեցուցիչները կարող են օգնել թեթևացնել հեշտոցի չորությունը, ինչպիսիք են՝ ցավը սեռական հարաբերության ընթացքում, հեշտոցի քորը և այրոցի զգացողությունը։

 

Հեշտոցի առողջության պահպանման խորհուրդներ

 

  • Միզելուց հետո սրբել առջևից ետ շարժումով:
  • Չգտագործել բուրավետ միջադիրներ կամ խծուծներ:
  • Խուսափել կանանց հիգիենայի համար նախատեսված խնամքի միջոցներից, որոնք պարունակում են բուրավետ նյութեր։
  • Կրել թույլ, փափուկ ու հարմարավետ ներքնազգեստ:
  • Առողջ սնվել։
  • Գանգատների դեպքում ժամանակին խորհրդակցել գինեկոլոգի հետ։