Սկլերոտիկ որքինը քրոնիկ բորբոքային, մաշկային հիվանդություն է, որը սպիացման, չարորականացման և սեռական դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ: Տարածված է այն կարծիքը, որ այս հիվանդությունը առկա է միայն տղամարդկանց մոտ, սակայն, իրականում, այն հանդիպում է նաև իգական սեռի մոտ։ Տարբեր տվյալներով սկլերոտիկ որքինը կարող է հանդիպել կանանց մինչև 7-10%-ի մոտ։ Այս հիվանդությունը հատկապես հանդիպում է անոգենիտալ (հեշտոց-ուղիղաղիքային) շրջանում, և գանգատների բացակայության պատճառով հաճախ բավարար ուշադրության չի արժանանում։
Ախտածագումը, ախտանշանները, բարդությունները
Սկլերոտիկ որքինի ախտածագումը վերջանականապես հայտնի չէ: Շրջնարվող պատճառ է համարվում ուտոիմունային տեսությունը։ Այս հիվանդության հետ կապված ամենահաճախ հանդիպող աուտոիմուն հիվանդություններն են՝ վահանաձև գեղձի՝ Հաշիմոտոյի թիրեոիդիտը, Գրեյվսի հիվանդությունը, օջախային մազաթափությունը, վիտիլիգոն ևայլն։
Սկլերոտիկ որքինի դրսևորումը հաճախ անախտանիշ է, սակայն մեծամասնության մոտ առկա է քորի, ցավի և դիսկոմֆորտի ախտանշաններ։ Սկլերոտիկ որքինով տառապող կանայք գանգատվում են հարաբերության ժամանակ ցավերից, որի պատճառը սեռական դիսֆունկցիայի բարձր մակարդակի արդյունքում հեշտոցամուտքի հյուսվածքի առաձգականության կորուստն է: Այս վիճակը կնոջ մոտ բերում է ցածր սեռական ցանկության, գրգռման բացակայության և անբավարարվածության զգացում։
Սկլերոտիկ որքինին բնորոշ է հեշտոցամուտքի մաշկի մոմանման տեսքը, գունաթափությունը կամ հիպերպիգմենտացիան, էկխիմոզները, շրթերի հարթեցումը, հեշտոցամուտքի նեղացումն ու աղավաղված տեսքը: Ախտահարումը կարող է ընդգրկել փոքր և մեծ շուրթերը, ծլիկը, շեքը և ուղիղ աղիքի շուրջը։
Բուժումը
Հիվանդության բարձիթող վիճակը, հատկապես տարեց կանանց մոտ, մեծացնում է քաղցկեղային հիվանդության ռիսկը։ Երբեմն բուժումից առաջ կատարվում է բիոպսիա։ Բուժման համար կիրառվում են տաբեր միջոցներ՝ տեղային հակաբորբոքային քսուքներ, կորտիկոստերոիդներ, PRP, HIFU, CO2 Laser, երբեմն` շեքի պլաստիկ վիրահատություն (ծլիկի և հեշտոցամուտքի վերականգնում)։ Բուժման նպատակը կնոջ հեշտոցամուտքի անատոմիայի վերկանգնումն ու սեռական կյանքի բարելավումն է, ինչպես նաև` քաղցկեղային հիվանդությունը կանխարգելելումը։