Անմիզապահության տեսակները

2017/06/27

Անմիզապահությունը մեզը պահելու անկարողությունն է, որով տառապում են հատկապես կանայք:

 

Դասակարգումը

 

Սթրեսային անմիզապահություն (Stress Incontinence)

 
Այս անմիզապահության տեսակն առաջանում է ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ: Կոչվում է սթրեսային, սակայն ամենևին կապված չէ սթրեսի հետ, պարզապես առաջանում է հազի, ծիծաղի և ծանրություն բարձրացնելու ժամանակ: Հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ: Առաջանում է հաճախակի և դժվար ընթացքով ծննադաբերությունների, գիրության, ինչպես նաև փոքր կոնքի վիրահատությունների հետևանքով: Պատճառն ի հայտ եկող այնպիսի խնդիրներն են , ինչպիսիք են` միզապարկի փականների, կոնքի հատակի մկանների և անատոմիական այլ խանգարումները:

 

Հարկավոր է հիվանդից մանրամասն տեղեկատվություն ստանալ անմիզապահության աստիճանի մասին. կապվածությունը` առիթի և միզապարկի լցվածության, ժամանակի, տեվողության, դադարեցնլու կարողության, կատարված վիրահատությունների, միզուղիների բորբոքումների, սննդակարգի, դեղորայքի և այլ հիվանդությունների (հատկապես շաքարային դիաբետի) հետ: Պետք է պարզել` անմիզապահությունը «մաքուր» սթրեսայի՞ն է, թե՞ խառը բնույթ է կրում և առաջանում է անզուսպ միզարձակման հետևանքով:

 

Ախտորոշման համար հարկավոր է կատարել մեզի մանրէաբանական քննություն և ուրոդինամիկ հետազոտություն:

 

Բուժումն իրականացվում է պահպանողական և վիրահատական եղանակներով: Շատ կարևոր և արդյունավետ է քաշի իջեցումը գերերի մոտ, ինչպես նաև կոնքի հատակի վարժությունները և էլեկտրական ստիմուլիացիան: Վիրահատական եղանակներց են` Սլինգ գործողությունները (TVT) և հեշտոցի բարձրացումը (opencolposuspension):

 

«Ստիպողական» անմիզապահություն (Urge Incontinence)

 
Այս անմիզապահությունը հաջորդում է միզարձակման հանկարծակի և անզուսպ ցանկությանը: Համարվում է հիվանդության ախտանշան և ոչ հիվանդություն: Պատճառը` միզապարկի ոչ բնական կծկումներն են, որի հետևանքով խանգարվում է միզուկի փականի կծկումը: Այսպիսի վիճակներ կարող են առաջանալ շաքարային դիաբետի, ինսուլտի, Պարկինսոնի հիվանդության և ողնուղեղի ախտահարումների ժամանակ:

 

Ռիսկային գործոնները

 

 

Բուժումը. դեղորայքային, էլեկտրական ստիմուլիացիա և հոգեբանական (վարքային):

 

Նյարդային անմիզապահություն (Neuropathic Incontinence)

 

Առաջանում է նայարդային ախտահարումների ժամանակ (փականային ատոնիա, միզապարկի գերռեֆլեքսիա):

 

Գերլցվածության անմիզապահություն (Overflow incontinence)

 

Առաջանում է միզուղիների խցանումների (շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ, միզապարկի վզիկի կարծրացում, միզուկի նեղացում և այլն) ժամանակ, երբ մեզը հոսում է միզապարկի գերլցվածության և միզելու անկարողության պատճառով: Կարող է լինել նաև մի շարք դեղերի կողմնակի ազդեցության հետևանք: