Հեշտոցաբորբը հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է: Առաջանում է տարբեր տարիքի կանանց մոտ և ունի տարբեր պատճառներ: Նախատրամադրող գործոններն են` ընդհանուր քրոնիկական հիվանդությունները, սեռական և անձնական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, նաև` հորմոնալ խանգարումները:
Պատճառներն են` սեռական բորբոքային հիվանդությունները, հեշտոցի վնասվածքները, իջեցումները, մեծ քանակությամբ անտիբիոտիկների օգտագործումը, pH-ի փոփոխությունը, սեղմող ներքնազգեստները, քիմիական տարբեր նյութերը: Տարեց կանանց մոտ հեշտոցաբորբի պատճառը ձվարանների ֆունկցիայի խանգարումներն են, որոնք առաջացնում են հեշտոցի լորձաթաղանթի բարակում և կոչվում են ատրոֆիկ հեշտոցաբորբեր: Շաքարային դիաբետը նույնպես համարվում է սնկային հեշտոցաբորբի նպաստավոր գործոն:
Հարուցիչներն են.
Հիվանդության ախտանշաններն են.
Ախտորոշման համար հարկավոր է կատարել հեշտոցային քսուքի միկրոսկոպիկ քննություն` պարզելու հարուցչի տեսակը: Ըստ միջազգային դասկարգման, հեշտոցաբորբը լինում է սնկային, ատրոֆիկ, բակտերիալ և տրիխոմոնատային: Հետևաբար, բուժումն իրականացվում է ըստ պատճառի և հարուցչի` հակաբիոտիկներ, հակասնկային դեղեր և այլն: Խորհուրդ չի տրվում ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ զբաղվել:
Կանխարգելման համար պետք է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին, կղարձակումից հետո մաքրել առջևից` հետ, ցնցուղ ընդունելիս ցնցուղով հեշտոցը չլվանալ, չորացնել հեշտոցը, անտիբիոտիկների հետ օգտագործել պրոբիոտիկներ, վիտամիններ, հետևել սննդակարգին, խուսափել սթրեսներից: