Ի՞նչը կարող է լինել ամորձիների ցավի պատճառ (Testicular pain causes)

2018/03/15

Հարց

 

Ի՞նչը կարող է լինել ամորձիների ցավի պատճառ:

 

Պատասխան

 

Ամորձու ցավն ունի բազմաթիվ պատճառներ, որոնց հայտնաբերման համար հարկավոր է մանրակրկիտ վերհուշ հավաքել, կատարել օբյեկտիվ և սոնոգրաֆիկ հետազոտություններ:

 

Ամորձու ցավ (orchialgia)

 

Ամորձիների ցավի պատճառներին են.

 

  • մակամորձու և ամորձու բորբոքումները,
  • վարիկոցեկե (սերմնալարի երակների լայնացում), որի ժամանակ ցավն առաջանում է հատկապես ձախ կողմում, և դառնում բութ ցավերի և տհաճ զգացողության պատճառ,
  • ամորձու քաղցկեղի որոշ դեպքերում ցավը լինում է ուռուցքի առաջնային նշաններից մեկը,
  • հիդրոցելեն (ջրգողություն), երբ բորբոքման կամ վնասվածքի հետևանքով ամորձապարկում հեղուկ է հավաքվում,
  • միզաքարային հիվանդության ժամանակ լինում են ճառագայթող բնույթի ցավեր գոտկային շրջանից դեպի ամորձի, և  հանդիպում է հատկապես միզածորանի ստորին երրորդականի քարերի ժամանակ,
  • սպերմատոցելեն, երբ մակամորձու գլխիկի շրջանում կիստա է ձևավորվում` սերմնահեղուկի պարունակությամբ,
  • ամորձու ոլորումը, երբ ամորձին ոլորվում է իր առանցքի շուրջ և պատճառ դառնում սուր փոշտի և շտապ վիրահատության,
  • միզուղիների բորբոքումները սեռավարակների և պրոստատիտի դեպքերում կարող են լինել ամորձու ցավերի և անհարմարավետության պատճառ,
  • խոզուկը, որի դեպքում առաջացնում է ամորձու սուր բորբոքում,
  • ամորձու վնասվածքը,
  • աճուկային ճողվածքը,
  • կրիպտօրխիզմը (գաղտնամորձություն),
  • անհայտ այլ պատճառներ:

 

Ամեն պարագայում, ամորձու ցավը չպետք է անտեսել, քանի որ կարող է երբեմն լինել շատ վտանգավոր հիվանդության առաջին ախտանշանը, ինչպիսին է ամորձու ոլորումը:

 

Հետևաբար, պետք է դիմել բացառապես ուրոլոգիական խորհրդատվության` համապատասխան հետազոտություններ  կատարելու,  ախտորոշելու և բուժելու նպատակով: