Հարց
Ի՞նչն է սերմնահեղուկի մեջ արյուն (hematospermia) լինելու պատճառը:
Պատասխան
Հեմատոսպերմիա նշանակում` սերմի մեջ արյուն: Հաճախ արյան առկայության պատճառը սերմնահեղուկում անհայտ է: Ընդհանրապես, պատճառները կարող են կապված լինել միզուղիների, շագանակագեղձի և սերմնաբշտերի բորբոքային հիվանդությունների հետ: Երբեմն հանդիպում է շագանակագեղձի ուռուցքային ախտահարման, միզուղիների վնասվածքի, վիրահատությունների, շագանակագեղձի բիոփսիայի և միզուկի նեղացման ժամանակ:
Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս ախտանշանին, դիմել ուրոլոգիական խորհրդատվության`պարզելու պատճառը և համապատասխան բուժում ստանալ: