Վաղ առավոտյան սեքսը լավ է, թե՞ վատ
2024/09/16
Հարց։
Ճի՞շտ է, որ զույգերի համար առավոտյան սեռական հարաբերությունը ավելի հաճելի է, քան գիշերը։
Պատասխան։
Կան մի շարք պատճառներ, որոնք կարող են լինել ի նպաստ առավոտյան սեքսին։ Դրանք են՝
- Բարձր տեստոստերոնի մակարդակը: Տղամարդկանց և կանանց մոտ տեստոստերոնի մակարդակը առավոտյան ժամերին ավելի բարձր է։ Նման հորմոնային մակարդակը ավելացնում է սեռական ցանկությունն ու էներգիան:
- Լավ Էներգիա։ Մարդիկ առավոտյան ժամերին ավելի էներգետիկ և աշխույժ են: Այս էներգիան տալիս է զույգերին ավելի դրական ու ակտիվ սեռական հարաբերություն ունենալու հնարավորություն։
- Լավ տրամադրություն: Առավոտյան սեռական հարաբերությունը նպասնում է օքսիտոցինի արտադրությանը։ Վերջիս բարձրացնում է զույգերի տրամադրությունն ու մտերմության աստիճանը։
- Քիչ սթրես: Գիշերային ժամերին զույգերի մոտ սթրեսի մակարդակ ավելի բարձր է լինում՝ կապված աշխատաքային և օրվա խնդիրների հետ։ Իսկ առավոտյան սեռական հարաբերություն սովորաբար լինում է առանց սթրեսի ու լարվածության։
- Հարմար ժամ: Որոշ զույգերի համար առավոտյան ժամերը ավելի հարմար ու ազատ են, քանի դեռ չեն սկսվել պարտականություններն ու առօրյա հոգսերը։
Իհարկե, յուրաքանչյուր մարդու նախասիրությունը տարբեր է, սակայն բնականաբար զույգերը իրենք են որոշում իրենց սեռական հարաբերության հաճելիության ու հարմարության օրն ու ժամը...