Հարց
Ես 30 տարեկան տղամարդ եմ, պատրաստվում եմ ամուսնանալ, ինչպիսի՞ հետազոտություններ պետք է կատարել ամուսնությունից առաջ` ավելի ապահով ամուսնական կյանք սկսելու համար:
Պատասխան
Շատ երկրներում նախքան ամուսնությունն ընդունված է պարտադիր կատարել մի շարք հետազոտություններ, որոնք են` սոնոգրաֆիան, սեռավարակների ստուգումը, ՁԻԱՀ-ի, սպերմոգրամայի քննությունները:
Այսպիսի հետազոտություններն ուղղված են կանխելու ամուսնական զույգի խնդիրները կամ լուծում տալու նախքան ամուսնությունը: Դժբախտաբար, մեր հասարակության մեջ այս մոտեցումն ընդունված չէ: Իսկ դրա կիռառումը ամուսիններին զերծ է պահում գոնե մի շարք սեռական ու բորբոքային հիվանդություններից, երաշխավորում առողջ ընտանիք ու առողջ երեխաների ծնունդ:
Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ