Երազախաբությունը երիտասարդների մոտ (Nocturnal emission)

2018/03/16

Հարց

 

25 տարեկան եմ: Լինում են դեպքեր, երբ քնած ժամանակ ունենում եմ «սերմնաժայթքում»: Սա խանգարելո՞ւ է իմ ապագա ամուսնական կյանքին:

 

Պատասխան

 

Տղաների մոտ սերմնագոյացումը սկսում է 13-15 տարեկան հասակում: Մինչ ամուսնության տարիքը սեռական կյանքի անկանոն եւ ոչ բավարար լինելու պատճառով կարող է չամուսնացած եւ ակտիվ սեռական կյանքով չապրող տղամարդկանց մոտ դիտվել վերոնշյալ վիճակը, երբ երազի միջոցով տեղի է ունենում սերմնաժայթքում: Սա նորմալ վիճակ է եւ կարգավորվում է կանոնավոր ու բավարարող ամուսնական կյանք վարելու ժամանակ: