Հարց
Շագանակագեղձի քաղցկեղը համարվո՞ւմ է ժառանգական հիվանդություն:
Պատասխան
Ի տարբերություն այլ քաղցկեղների, շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունն աճում է տարիքի հետ: Այսպես, մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ հանդիպում է` 1/10000, 40-60 տարեկան` 1/100, 60-80 տարեկան`1/8: Ընտանեկան պատմությունը համարվում է ռիսկային գործոն: Շատ կարևոր է նաև ընտանիքի անդամի (հայր, հորեղբայր և այլն) քաղցկեղով հիվանդանալու տարիքը: Օրինակ, եթե մեկի հայրը հիվանդացել է շագանակագեղձի քաղցկեղով 70 տարեկան հասակում, ապա նրա որդու քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է 4 անգամ` 60 տարեկանում, իսկ 50 տարեկանի դեպքում` 7 անգամ: Այսպիսով, շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս հանգամանքին և գտնվել ուրոլոգիական հսկողության ներքո` բացառելու շագանակագեղձի քաղցկեղային ախտահարումը, կամ վաղ ախտորոշելու և համապատասխան բուժում ստանալու նպատակով: