Երկարացած կամ ուշացած սերմնաժայթքումը համարվո՞ւմ է նորմալ

2017/07/04

Հարց

 

Ամուսնուս մոտ սեռական ակտի տևողությունը մինչև 1 ժամ է, արդյո՞ք դա նորմալ է։

 

Պատասխան

 

Սովորաբար ամուսնական կյանքում երկարատև սեռական հարաբերությունը շատ հաճելի իրողություն է զույգերի և հատկապես կանանց համար։

 

Բայց երկարատև սեռական հարաբերությունն, ինքնին, կարող է դրսևորվել 2 պատճառներով՝

 

1. Եթե ձեր երկուսի սեռական հարաբերությունը տեղի է ունենում սիրով, և ամուսնու մոտ կարողություն կա սեքսի տևողությունը երկարացնել, ապա դա շատ դրական է անդրադառնում ձեր առողջության վրա։

 

2. Եթե Ձեր ամուսինը մեծ սիրով ու ցանկությամբ չի մոտենում ձեզ, լարված է հարաբերության ժամանակ, դժվարանում և ուշանում է սերմնաժայթքումը, ապա դա համարվում է սերմնաժայթքման խանգարում։ Ուշացած սերմնաժայթքման (Delayed ejaculation) պատճառները բազմաթիվ են՝ հոգեբանական, օրգանական, հորմոնալ, նյարդային և դեղորայքային։ Այս դեպքում ցանկալի է դիմել ուրոլոգիական խորհրդատվության՝ պարզելու տվյալ խնդրի պատճառը և վերականգնելու Ձեր ամուսնու առողջությունը։