Հարց
Ես պատրաստվում եմ ամուսնանալ 35 տարեկան տղամարդու հետ, ով տառապում է շաքարային դիաբետով շուրջ 8 տարի: Մտահոգ եմ իմ ապագա ամուսնական կյանքի վերաբերյալ և՛ սեռական, և՛ պտղաբերության առումով: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան
Շատ դժվար հարց է, որն ունի բժշկական և մարդկային կողմեր: Շաքարային դիաբետը տղամարդկանց մոտ ունի մի շարք բարդություններ: Էրեկտիլ դիսֆունկցիան հանդիպում է շաքարախտով հիվանդների շուրջ 25-75%-ի մոտ: Շաքարային դիաբետի ժամանակ այն հանդիպում է ավելի վաղ տարիքում: Գիտական ուսումանասիրությունները ցույց են տալիս, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել շաքարային դիաբետի վաղ ախտանշաններից մեկը, հատկապես մինչև 45 տարեկան տղամարդկանց մոտ: Հետադարձ սերմնաժայթքումը նույնպես հաճախ է հանդիպում շաքարային դիաբետի ժամանակ և կարող է բերել տղամարդու անպտղության: Իհարկե, գույություն ունեն սեռական ֆունկցիայի խանգարումների համապատասխան բուժում: Շատ կարևոր է նաև հիվանդի գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, նյարդային և անոթային բարդությունների կանխարգելումը, հոգեբանական օգնությունը, էնդոկրինոլոգի և ուրոլոգի բուժական համագործակցությունը: