Հարց
33 տարեկան տղամարդ եմ։ Արդեն 3 տարի է, ինչ տառապում եմ անպտղությամբ։ Վիրահատվել եմ վարիկոցելեի կապակցությամբ 7 ամիս առաջ։ Կնոջս մոտ դեռևս հղիություն չկա, չնայած կատարել եմ սերմի քննություն (սպերմոգամա) վիրահատությունից 3 ամիս անց, ըստ որի գրանցվել է սերմնաբջիջների քանակի ավելացում, իսկ որակի` ոչ։ Խնդրում եմ պարզել, թե ի՞նչ պետք է անել իմ խնդրին լուծում տալու համար։
Պատասխան
Բազմաթիվ են այն տվյալները, որոնք վկայում են վարիկոցելէկտոմիայից հետո սերմի լավացման մասին։ Հետվիրահատական շռջանում առավելագույն դրական փոփոխությունը պետք է ակնկալել մեկ տարվա ընթացքում։ Հիմնականում, վիրահատությունից հետո հիվանդների 70%֊ի մոտ տեղի է ունենում նախ սերմնաբջիջների շարժունակության, այնուհետև քանակի և մորֆոլոգիական փոփոխություններ։
Իսկ վարիկոցելեի վիրահատական բուժման հակասական արդյունքները կարող են պայմանավորված լինել մի շարք գործոններով, որոնցից են.
Շատ կարևոր է միաժամանակ ուշադրություն դարձնել կնոջ անպտղության խնդիրներին (եթե կան), ինչպես նաև հետվիրահատական շրջանում կրկնել սերմի քննությունը (3 ամիսը մեկ) և կատարել ուրոլոգիական խորհրդատվություն։