«Վիագրան» և էրեկտիլ դիսֆունկցիայի բուժումը

2018/02/28

Հարց

Ի՞նչ է «Վիագրան» եւ ինչպիսի՞ ազդեցություն ունի սեռական թուլության պարագայում:
 

Պատասխան

«Վիագրան» կամ սիլդենաֆիլը հանրածանոթ դեղ է: Այն համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) բուժման լավագույն դեղերից մեկը: Մեծացնելով արյան հոսքը դեպի առնանդամ եւ պակասեցնելով նրա հոսքը առնանդամից դուրս` այն սեռական հարաբերության համար ապահովում է առնանդամի բավարար պնդությունը: Խորհուրդ է տրվում չօգտագործել այս դեղն անհատական եղանակով` առանց մասնագետի` ուրոլոգի, խորհրդատվության, քանզի կան էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) առաջացման բազմաթիվ պատճառներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ մոտեցում եւ բուժման եղանակ: