Հեշտոցի խմորասնկային վարակ (vaginal candidiasis)

2025/10/02

Հեշտոցի խմորասնկային վարակը պայմանավորված է հեշտոցում սնկերի չափազանց մեծ քանակությամբ, որը առաջացնում է քոր, ցավոտություն և արտադրություն։ Այն հայտնի է նաև որպես վագինալ կամ վուլվովագինալ կանդիդոզ։ Սա երկրորդ ամենատարածված վագինալ վարակն է հեշտոցի բակտերիալ վարակներից հետո։ Ամեն տարի մոտ 1.4 միլիոն կին այս հիվանդության կապակցությամբ դիմում է ամբուլատոր բուժման նպատակով։

Այս հիվանդության ախտանշանները անհետանում են բուժումն սկսելուց մի քանի օր անց։ Սակայն կանանց 5–9% -ի մոտ այն կրկնվում տարվա մեջ չորս և ավելի անգամներ, և կրկնվող վարակների դեպքում ավելի երկար է տևում։ Չնայած հեշտոցի խմորասնկային վարակների ախտորոշն ու բուժումը հեշտ է, բայց շատ կարևոր է նրա կանխելումը։

 

Ախտանշաններ։

 

  • Քոր և ցավոտություն վուլվայի կամ հեշտոցի շրջանում։
  • Հեշտոցային արտադրություն (ոչ բոլորի մոտ է լինում)․ այն կարող է լինել սպիտակ, կաթնաշոռանման կտորներով կամ երբեմն ջրիկ։
  • Միզելու կամ սեռական հարաբերության ժամանակ ցավ կամ դիսկոմֆորտ։
  • Վարակը կարող է առաջացնել կարմրություն, այտուց, երբեմն՝ հեշտոցի մաշկի ճաքեր։

Այս ախտանշանները կարող են հանդիպել այս հիվանդությունների ժամանակ՝

  • Բակտերիալ վագինոզ
  • Սեռավարակներ
  • Դերմատիտ (մաշկի գրգռում)

 

Պատճառներ և ռիսկի գործոններ։

 

Հեշտոցի խմորասնկային վարակները հիմնականում առաջանում են Candida albicans կոչվող սնկի ավելցուկային աճից։ Սովորաբար այն առկա է փոքր քանակությամբ՝ առանց խնդիրների, բայց որոշ գործոններ խախտում են հավասարակշռությունը։ Ռիսկի գործոններն են համարվում՝

  • Հղիություն
  • Շաքարային դիաբետ
  • Հակաբիոտիկների օգտագործում
  • Հորմոնային հակաբեղմնավորիչներ
  • Քիմիոթերապիա
  • Սթրես և անբավարար քուն
  • Բույավետ տամպոններ կամ հեշտոցային լվացումներ
  • Հակաբեղմնավորիչ միջոցներ ( ներարգանդային պարույր․․․)
  • Թուլացած իմունային համակարգ (HIV, քիմիոթերապիա, կորտիկոստերոիդներ, օրգանների փոխպատվաստումից հետո դեղորայք․․․)

 

Ախտորոշում և բուժում։

 

Ախտորոշման համար պահանջվում է մանրակրկիտ անամնեստիկ տվյալներ, զննում և լաբորատոր քննություններ։ Կրկնվող կամ ծանր դեպքերում հնարավոր է լրացուցիչ հետազոտություններ։

Հեշտոցի խմորասնկային վարակները բուժվում են հակասնկային դեղամիջոցներով՝ քսուքների կամ դեղահաբերի տեսքով։ Բուժման տևողությունը սովորաբար 1–6 օր է։ Կրկնվող դեպքերը պահանջում են երկարատև բուժում։

Իսկ ինքնաբուժությունը վտանգավոր է, քանի որ սխալ բուժումը կարող է երկարացնել վարակի ընթացքը և վատթարացնել վիճակը։

 

Կանխարգելում։

 

  • Խուսափել հակաբիոտիկներից (առանց բժշկի նշանակման)
  • Խուսափել հեշտոցային լվացումներից
  • Խուսափել բուրավետ օճառներից, տամպոններից, սփրեյներից
  • Խուսափել երկարտև թաց լողազգեստով մնալուց
  • Կարգավորել արյան շաքարի մակարդակը
  • Խուսափել չափազանց սեղմ կամ սինթետիկ հագուստից, նախընտրել բամբակյա ներքնազգեստները։