Կանգային պրոստատիտ (prostatic congestion)

2025/02/26

Քրոնիկ պրոստատիտը կանգային շագանակագեղձի հիմնական պատճառներից է, որի ընթացքում շագանակագեղձի հավելյալ ու բորբոքային արտազատուկը առաջացնում է կանգ և այտուց։

Այլ պատճառներից են՝ նստակյանց կյանքը, ոչ կանոնավոր սեռական հարաբերությունները, հազվադեպ սերմնաժայթքումները, միզուղիների վարակները և այլն։

Ախտանիշներ. աճուկային, շեքային ու միզապարկի շրջանի ցավեր և միզարձակման խանգարումներ։

Ախտորոշում. ուլտրաձայնային հետազոտություն, շագանակագեղձի արտազատուկի մանրադիտակային կամ մանրէաբանական հետազոտություններ, ՊՍԱ և այլն։

Բուժում. դեղորայքային, սննդային հավելումներ, ֆիզիոթերապիա, վարժություններ, շագանակագեղձի մերսում: