Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

2021/03/17

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը:

 

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման տարբերակն ընտրելիս պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է: Որոշ հիվանդներ դեռ մինչև վիրահատությունն արդեն ունեն էրեկցիայի հետ կապված խնդիրներ, մի մասի մոտ, լավ ֆիզիկական վիճակով պայմանավորված, այն արագ վերականգնվում է, մյուս մասի մոտ՝ դանդաղ:  

 

Շագանակագեղձի քաղցկեղի զարգացման փուլը մեծ նշանակություն ունի էրեկտիլ ֆունկցիայի պահպանման գործընթացում: Եթե ուռուցքը տեղային է և դուրս չի եկել շագանակագեղձի պատիճի սահմաններից, այն փորձառու վիրաբույժին շատ լավ հնարավորություն է տալիս նյարդապահպան  վիրահատություն իրականացնելու համար:

 

Ըստ վիճակագրության՝ Շագանակագեղձի եվրոպական կենտրոնում շագանակագեղձի քաղցկեղից բուժված բոլոր հիվանդների 88,8%-ը (բոլոր տարիքային խմբերը, հիվանդության շրջանները) վարում են նորմալ սեռական կյանք:  

 

Մեր մասնագետները խորհուրդ են տալիս վիրահատությունն իրականացնելուց արդեն երկու շաբաթ հետո կատարել ինքնախթանում. այն դրական է ազդում էրեկտիլ ֆունկցիայի լիարժեք վերականգնման վրա: Սակայն շագանակագեղձի հեռացումից հետո սեռական հարաբերություն թույլատրվում է առնվազն 6-8 շաբաթ անց, քանի որ ավելի վաղ սեռական հարաբերությունը կարող է բացասաբար ազդել փոքր կոնքի օրգանների վերականգնողական գործընթացի վրա: