Սեռական խաղալիքներ (Sex Toys)
Սեռական խաղալիքը (Sex toy) սարք է, որն օգտագործվում է սեռական խթանում կամ հաճույք ստանալու համար։ Այս սարքերը կարող են օգտագործվել զույգերի կողմից առանձին կամ միմիանց հաճույք պատճառելու նպատակով։ Դրանք խթանում են մարմնի տարբեր էրոգեն հատվածներ (ծլիկ, հեշտոց, առնանդամ, հետանցք) և նպաստում օրգազմի։
Ամենահայտնի սեռական սարք է վիբրատորը (թրթռիչ), որը լինում է սիլիկոնային կամ ակրիլային ծագման և օգտագործվում է՝ ծլիկի, հեշտոցի, պտուկների, առնանդամի, ուղիղ աղիքի և շագանակագեղձի (G կետ) ստիմուլիացիայի համար։ Այս սարքերը կարող են լինել ծրագրվող, հեռակառավարվող և խելացի։
Այսպիսի սարքերի օգտագործումը շատ հաճախ կարևոր է տարբեր մարդկանց ու հատկապես հաշմանդամություն ունեցողների սեռական բավարարվածության ու արհեստական բեղմնավորման նպատակով սերմնահեղուկի նմուշառման համար։
Սեռական խաղալիքների արտադրությունն ու օգտագործումը մեծ թափ է հավաքել վերջին տարիներին, իսկ վաճառքն իրականացվում է և՛ խանութներում, և՛ առցանց։ Որոշ երկրներում զույգերն օգտագործում են այս խաղալիքները որպես սիրախաղի պարտադիր միջոց։ Իսկ այլ երկրներում դրանք համարվում են արգելված ու անօրինական։ Այսպիսի սարքերի օգտագործման ընդդիմադիրները համարում են, որ դրանք հաճախ ամուսնական կյանքի փոխարինողներ են և վնասում են զույգերի փոխհարաբերություններին։
Ինչո՞ւ են կանայք նախընտրում վիբրատորը
Վիբրատորների հիմնական դրական կողմն այն է, որ օգնում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց արագ օրգազմի հասնելուն։ Վիբրատորները կարող են օգտակար լինել ցածր լիբիդոյի, օրգազմի բացակայության, շարժողական կամ զգայական խանգարումների ժամանակ, երբ դժվարացած է հեշտոցային ներթափանցումը:
Որոշ կանայք սեքսի փոխարեն վիբրատորների նախընտրությունը պատճառաբանում են նրանով, որ՝
- օգտագործվում է առանց զույգի օգնության,
- լրացուցիչ հաճույք է պատճառում,
- օգնում է վերահսկել սեռական հաճույքի ընթացքը,
- տալիս է արագ օրգազմի հասնելու հնարավորություն,
- չի պահանջում նախապատրաստություն:
- լրացուցիչ պարտավորություն չի պահանջում (սեռական զուգնընկերոջ բացակայության պատճառով):
Իրականում վիբրատորները չեն կարող կնոջը գրկել, շոյել, համբուրել, տաքացնել, զրուցել կամ ուրախացնել, ոչ էլ, առավել ևս, տղամարդուն փոխարինել, այլ կարող են ժամանակավորապես ապահովել կնոջ բավարարվածությունն ու հանգստությունը։