Քանի՞ անգամ սերմնաժայթքումն է համարվում անվնաս

2023/10/26

Կանոնավոր սերմնաժայթումը կարևոր է տղամարդու առողջության համար։ Իսկ գոյություն ուն՞ի սերմնաժայթքումների կոնկրետ քանակ, որի գերազանցումը կվնասի տղամարդու առողջությանը:

 

Որոշ տվյալներ հաստատում են, որ հաճախակի սերմնաժայթքումը օգտակար է առողջության, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման և սեռական ֆունկցիայի, քնի, տրամադրության և կյանքի որակի բարելավման համար: Չափազանց կամ պարտադրված սերմնաժայթքումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբանական լարվածության, նաև՝ սեռական դիսֆունկցիայի:

 

Սերմնաժայթքման «նորմալ» համարվող քանակ գոյություն չունի, քանի որ սեռական ակտիվությունը և սերմնաժայթքման հաճախականությունը կարող են տարբեր լինել՝ օրական մի քանի անգամից, մինչև շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: Ընդհանուր առմամբ, նորմալ կարելի է համարել սերմնաժայթքումների այն քանակը, որը չի անհանգստացնում կամ խանգարում տղամարդու առօրյա կյանքին կամ աշխատանքին:

 

Որո՞նք են հաճախակի սերմնաժայթքման ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունները
  

Ֆիզիկական կողմնակի ազդեցություններից են՝ հոգնածությունը, սեռական օրգանների շրջանում՝ ցավը, ջրազրկումը, սերմնահեղուկի քանակի նվազումը, էրեկտիլ դիսֆունկցիան և այլն։

Հոգեբանական կողմնակի ազդեցություններից են՝ սեռական ցանկության պակասը, զուգընկերոջ նկատմամբ հետաքրքրության նվազումը, մեղավորության զգացումը (ձեռնաշարժության դեպքում), կախյալությունը (երբ այն դառնում է սթրեսից կամ հուզական խնդիրներից ձեռբազատվելու միջոց), ինքնագնահատականի անկումը և այլն։


Հաճախակի սերմնաժայթքման ֆիզիկական կամ հոգեբանական բացասական ազդեցությունների դեպքում հարկավոր է դիմել մասնագիտական օգնությանը։