Ճարպային լյարդ և տղամարդու առողջություն
Ժամանակակից բժշկությունը հաստատում է, որ օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է։ Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը այսօր դարձել է լուրջ խնդիր, որն անդրադառնում է նաև տղամարդկանց ընդհանուր և սեռական առողջության վրա։
Ճարպային լյարդի և տղամարդու առողջության կապը։
Լյարդը մեր օրգանիզմի գլխավոր «լաբորատորիան» է, որտեղ կատարվում է հորմոնների մետաբոլիզմը։ Երբ լյարդը ծանրաբեռնված է ճարպով, կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝
- Հորմոնալ անհավասարակշռություն։ Լյարդը մասնակցում է տեստոստերոնի նյութափոխանակությանը։ Ճարպային լյարդը հաճախ ուղեկցվում է ցածր տեստոստերոնով, ինչը հանգեցնում է լիբիդոյի անկման և էրեկտիլ դիսֆունկցիայի։
- Մետաբոլիկ համախտանիշ։ Այն հաճախ հանդիպում է շաքարային դիաբետի և ճարպակալման ժամանակ, միաժամանակ հանդիսանալով ուրոլոգիական մի շարք հիվանդությունների ռիսկի գործոն։
- Բորբոքում։ Ճարպային լյարդը օրգանիզմում ստեղծում է քրոնիկ բորբոքային ֆոն, որը կարող է սրացնել միզուղիների խնդիրները։
Որո՞նք են ճարպային լյարդի ախտանշանները։
Ճարպային լյարդը հաճախ անվանում են «համր» հիվանդություն, քանի որ այն երկար ժամանակ ցավ չի պատճառում։ Սակայն պետք է ուշադիր լինել հետևյալ ախտանշաններին՝
- Մշտական հոգնածություն և թուլություն
- Ծանրության զգացում աջ կողատակում
- Որովայնի շրջանում ավելորդ քաշի կուտակում (վիսցերալ ճարպ)
- Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ։
Ինչպե՞ս պաշտպանել լյարդը և տղամարդու առողջությունը։
Ահա 3 պարզ քայլ, որոնք դրական ազդեցություն ունեն լյարդի առողջության վրա՝
- Ֆիզիկական ակտիվություն։ Շաբաթական գոնե 150 րոպե արագ քայլքը կամ մարզումները օգնում են «այրել» լյարդի ճարպը։
- Պարբերական ստուգումներ։ Տարին մեկ անգամ կատարել որովայնի օրգանների սոնոգրաֆիա և լյարդի ֆերմենտների անալիզ (ALT, AST)։
- Առողջ սննդակարգ։ Նվազեցնել արագ ներծծվող ածխաջրերը (շաքար, սպիտակ հաց, գազավորված ըմպելիքներ)։
Ճարպային լյարդի սննդակարգի ուղեցույց։
Ստորև ներկայացված աղյուսակը կօգնի ճիշտ կողմնորոշվել մթերքների ընտրության հարցում, որոնք դրական կազդեն և՛ լիարդի և՛ ուրոլոգիական առողջության վրա։

