Անդրոպաուզա և տղամարդու միջին տարիքի տագնապ

2024/10/17

Անդրոպաուզան (andropause) առաջին անգամ օգտագործվել է 1930 թվականին, նկարագրելու համար տղամարդու մոտ տարիքի առաջացման ու սեռական հորմոնների պակասի պատճառով առաջացած՝ ֆիզիկական, հոգեբանական և սեռական ախտանշանները, ինչպիսիք են՝ հոգնածությունը, ջերմահորդանքները, դեպրեսիան, տրամադրության փոփոխությունները, անհանգստությունը, հիշողության և կենտրոնացման կորուստը, մկանային ուժի և սեռական ցանկության նվազում ևայլն։ Այս ախտանշանները հիմնականում առաջանում են տեստոստերոնի մակարդակի անկման և տարիքային դիհիդրոտեստոստերոնի նվազման պատճառով։ Անդրոպաուզայի  համախտանիշով տղամարդիկ ունեն կնոջ դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ, սակայն ավելի դանդաղ ընթացքով, քան կանանց մենոպաուզայի ժամանակ։

Այս համախտանիշը անցյալում կարևորված չէր, սակայն ներկայում այն կրկնակի կարևորություն է ստացել զարգացող երկրներում տարածված լինելու պատճառով։ Տեստոստերոնի մակարդակի անկումը սկսվում է տարեկան 1%-ով՝ 30 տարեկանից հետո, և այս անկման գագաթնակետը նկատվում է 80-ից բարձր տղամարդկանց մոտ, ինչը կազմում է այս տարիքի տղամարդկանց 50 տոկոսը։ Մասնագետները կարծում են, որ անդրոպաուզայի համախտանիշը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, բայց այս երևույթի հավանականությունը մոտ 20% է 50 տարեկանում և 50%`  60 տարեկանում։

Ծերացման երևույթի հետ մեկտեղ, մարդու սոցիալական և տնտեսական խնդիրների կողքին կարևոր է նաև անդրոպաուզան։ Տարիքի առաջացման հետ մեկտեղ տղամարդկանց մոտ առաջացնում են սեռական հորմոնների մակարդակի փոփոխություններ, ինչը կարող է հանգեցնել տարբեր ֆիզիկական և հոգեբանական ախտանիշների իհայտ գալուն։ Ծերությունը տղամարդկանց մոտ սրտային անբավարարության զարգացման ամենակարևոր ռիսկի գործոններից մեկն է։ Տղամարդկանց մոտ ծերության պատճառով սեռական հորմոնների (տեստոստերոն և դիհիդրոտեստոստերոն) մակարդակը կտրուկ նվազում է,ինչը հանգեցնում է ֆիզիկական վարժությունների կարողության նվազման, դեպրեսիայի սրման, լիբիդոյի անկման և այլ հիվանդությունների նկատմամբ ռիսկի մեծացման։

Սովորաբար ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այս համախտանիշի տարածվածությունը ավելի բարձր էր 55 և բարձր տարիքի տղամարդկանց մոտ։ Այս տարիքում տուժում է քնի որակը և նվազում՝ էներգիայի մակարդակը,սեռական ցանկությունն ու բավարարվածությունը։ Անդրոպաուզի համախտանիշը տարիքային ու ախտանիշների առումով փոփոխությունների է ենթարկվում՝ կապված շրջակա միջավայրի, սոցիալական և սննդային գործոնների փոփոխությունների հետ։ Որոշ դեպքերում անդրոպաուզայի համախտանիշի ժամանակ հանդիպում է հեմոգլոբինի, թրոմբոցիտների և դիհիդրոտեստոստերոնի մակարդակի էական անկում, որը ուղղակիորեն ազդում է տղամարդու կյանքի որակի վրա։

Կարևոր է անդրոպաուզայի տարբեր ախտանշանների բացահայտումը,մեղմումը, բարդությունների կանխարգելումը՝ առողջ ծերության և կյանքի որակի բարելավման համար։