Արյունամիզություն (Hematuria)
Արյունամիզությունն արյան առկայությունն է մեզի մեջ: Այա համարվում է ազդանշան օրգանիզմի կողմից և կարիք ունի մեծ ուշադրության:
Արյունամիզության պատճառները բազմաթիվ են, որոնցից են.
- միզապարկի քաղցկեղը,
- երիկամի քաղցկեղը,
- շագանակագեղձի քաղցկեղը,
- միզածորանի քաղցկեղը,
- միզաքարային հիվանդությունը,
- միզուղիների ինֆեկցիաները,
- երիկամների բորբոքումը,
- շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ադենոմա),
- երիկամային հիվանդությունները,
- ճառագայքային կամ քիմիական նյութերից առաջացած ցիստիտը,
- միզային համակարգի վնասվածքները,
- շագանակագեղձի բորբոքումը (պրոստատիտ),
- ծանր ֆիզիկական աշխատանքը:
Արյունամիզության դեպքում հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ` մեզի ընդհանուր քննություն, սոնոգրաֆիկ քննություն, երբեմն ցիտոլոգիական, ռենտգեն հետազոտոթյուններ, համակարգչային տոմոգրաֆիա: Որոշ դեպքերում կարիք է լինում արյունամիզության ախտորոշման նպատակով կատարել ցիստոսկոպիա, երբ գործիքի միջոցով դիտվում է միզուկը, միզապարկի խոռոչն ու միզածորանների բացվածքները:
Խորհուրդ է տրվում արյունամիզության առաջին իսկ նշանի դեպքում դիմել ուրոլոգի խորհրդատվությանը: Նույնիսկ արյան առկայության անցողիկ դեպքերի ժամանակ պետք է հսկել հիվանդին` բացառելու համար թաքնված ուռուցքային հիվանդությունը: