Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ (Sexually transmitted infections)
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները տարածված են ամբողջ աշխարհում: Փոխանցման ուղին սեռական հարաբերությունն է (հեշտոցային, բերանային կամ անալ):
Կան մի շարք ՍՃՓԻ-ներ, որոնցից են.
- բակտերիալ (խլամիդիա, գոնոռեա, սիֆիլիս և այլն),
- սնկային (Candidiasis),
- վիրուսային,
- հեպատիտ A (Hepatitis A). փոխանցման ուղին` բերանի և կղանքի միջոցով,
- հեպատիտ B (Hepatitis B). փոխանցման ուղին` թքի և սեռական արտազատուկի միջոցով,
- հեպատիտ C, D (Hepatitis C, D). հազվադեպ են փոխանցվում սեռական ճանապարհով,
- հերպես 1, 2 (Herpes simplex 1, 2). փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով,
- մարդու պապիլոմովիրուս (Human Papillomavirus, HPV). փոխանցման ուղին` մաշկի և լորձաթաղանթի միջոցով, երբեմն կարող են առաջացնել սեռական գորտնուկներ,
- մարդու իմունոդիֆիցիտային վիրուս (Human Immunodeficiency Virus, HIV), փոխանցման ուղին` սերմի, արյան, կրծքի կաթի և սեռական արտազատուկի միջոցով,
- մոլյուսկ (Molluscum contagiosum virus). սերտ շփման միջոցով
- նախակենդանիներ (Protozoal), տրիխոմոնիազ (Trichomoniasis),
- պարազիտներ (Protozoas). քոս (Scabies):
Ստորև ներկայացնում ենք սեռական ճանապարհով փոխանցվող հավանական ինֆեկցիաներն ու նրանց վարակման ուղիները.
|
ՍՃՓԻ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| Կոկորդի խլամիդիա (Throat chlamydia) |
+ |
|||||||
| Կոկորդի գոնոռեա (Throat gonorrhea) |
+ |
|||||||
| Հերպես (Herpes) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
|
| Մարդու պապիլոմովիրուս (HPV) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
|||
| Սիֆիլիս (Syphilis) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
|||
| Խլամիդիա(Chlamydia) |
+ |
+ |
+ |
+ |
||||
| Գոնոռեա (gonorrhea) |
+ |
+ |
+ |
+ |
||||
| Ցայքի ոջիլ (Crab louse) |
+ |
+ |
+ |
|||||
| Քոս (Scabies) |
+ |
+ |
+ |
|||||
| Հեպատիտ B (Hepatitis B) |
+ |
+ |
+ |
|||||
| Մարդու պապիլոմավիրուս (HIV) |
+ |
+ |
+ |
|||||
| Տրիխոմոնիազ (Trichomoniasis) |
+ |
|||||||
| Ամիոբա (Amebiasis) |
+ |
|||||||
| Cryptosporidiosis |
+ |
|||||||
| Giardiasis |
+ |
|||||||
| Հեպատիտ A (HepatitisA) |
+ |
|||||||
| Շիգիլիոզ (Shigellosis) |
+ |
|||||||
| Հեպատիտ C (HepatitisC) |
+ |
+ |
1. հեշտոցային,
2. բերանային (երբ տղամարդն է կատարում),
3. բերանային (երբ կինն է կատարում),
4. բերանային (երբ տղամարդուն են կատարում),
5. բերանային (երբ կնոջն են կատարում),
6. անալ (ակտիվ),
7. անալ (պասիվ),
8. լեզու-հետանցքային:
ՍՃՓԻ ախտաբանաֆիզիոլոգիական ճանապարհն համարվում է առնանդամի, հեշտոցի, ուղիղաղիքի և միզուղիների լորձաթաղանթի հետ շփումը: Ավելի քիչ, սակայն նույնպես վարակման ուղի են համարվում բերանի խոռոչի, կոկորդի և շնչուղիների լորձաթաղանթները: Հետևաբար, սեռական արտազատուկի աննշան շփումն անգամ վերոնշյալ լորձաթաղանթներին համարվում է ինֆեկցիայի փոխանցման պատճառ: Ընդունված է կենտրոնանալ միայն հեշտոցային սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիաների վրա, սակայն, միաժամանակ, պետք է ամրագրել, որ ավելի հեշտ է ինֆեկցիայի անցումը բերանից` սեռական օրգաններ, և` հակառակը: Երբեմն մաշկի շփումն է համարվում փոխանցման ուղի, և սա տեղի է ունենում հատկապես հերպեսի և պապիլոմաների ժամանակ: Իրավամբ ՍՃՓԻ փոխանցվում են տարբեր տեսակի սեռական հարաբերությունների ժամանակ, սակայն, այնուհետև փոխանցման ուղին կարող է փոխվել: Օրինակ. մարդկային իմունոդիֆիցիտային վիրուսով վարակը տեղի է ունենում սեռական հարաբերության հետևանքով, այնուհետև կինը կարող է վարակել իր երեխային հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ոչ բոլոր ՍՃՓԻ ունեն ախտանշաններ: Որոշ ինֆեկցիաներ լինում են անախտանիշ և այս ժամանակաշրջանը կարող է նպաստել վարակի տարածմանը: Չբուժված ՍՃՓԻ կարող են առաջացնել քրոնիկական պրոստատիտ և անպտղություն: Յուրաքանյուր ինֆեկցիա ունի իր գաղտնի շրջանը, որի ընթացքում սեռական հարաբերությունը նույնպես համարվում է փոխանցիկ: Անախտանիշ կարող են լինել խլամիդիան, գոնոռեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը և հերպեսը:
Կանխարգելման համար խորհուրդ է տրվում.
- օգտագործել պահպանակներ,
- խուսափել պատահական սեռական հարաբերություններից,
- բուժել անախտանիշ սեռական ինֆեկցիաները,
- ստուգել զուգընկերոջ մոտ սեռական ինֆեկցիաների առկայությունը,
- կատարել պատվաստումներ (հեպատիտ A, B-ի դեպքում),
- խուսափել սեռական հարաբերությունից` սեռական օրգանների շրջանում բաց վերք լինելու դեպքում:
