Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա

2022/06/24

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են վատ հոգեկան առողջությանը, ներառյալ դեպրեսիային և անհանգստությանը, ինչպես նաև սրտանոթային, մետաբոլիկ հիվանդությունների և քաշի ավելացմանը:

 

Բարեբախտաբար, հնարավոր է օգտագործել մեր սննդային ռիթմերը` սահմանափակելու բացասական տրամադրությունը և բարձրացնելու հոգեկան առողջությունը:

 

Ցիրկադային ժամացույցն ու ուտելու ռիթմը

 

Ցիրկադային ռիթմի համակարգը պատասխանատու է մեր ներքին գործընթացները օրվա օպտիմալ ժամերին համապատասխանեցնելու համար՝ հիմնվելով շրջակա միջավայրի ազդանշանների վրա, ինչպիսիք են լույսը կամ սնունդը: Հետևաբար մարդիկ բավարարելու համար գիշերվա և ցերեկվա ընթացքում իրենց էներգիայի փոփոխական կարիքները, ստեղծել են ուտելու սովորությունների ռիթմիկ օրինաչափություն, որը հետևում է արևի ժամանակացույցին:

 

Չնայած ցիրկադային ժամացույցը կառավարում է նյութափոխանակության գործառույթը ցերեկ-գիշերային ցիկլի ընթացքում, մեր ուտելու ռիթմերը նույնպես ազդում են հիմնական ժամացույցի վրա: Մարսողական հյուսվածքներն ունեն իրենց ժամացույցները և ցույց են տալիս կանոնավոր տատանումներ 24-ժամյա ցիկլի ընթացքում:  Օրինակ՝ բարակ աղիքներն ու լյարդը տարբերվում են գիշերվա և ցերեկվա ընթացքում՝ մարսողական, ներծծող և նյութափոխանակության կարողությունների տեսանկյունից:

 

Երբ ուղեղի հիմնական ցիրկադային ժամացույցը համընթաց չէ ուտելու ռիթմերի հետ, այն ազդում է ուղեղի լիարժեք կարողության վրա:  Չնայած ուղեղը կազմում է մեր ընդհանուր մարմնի զանգվածի միայն երկու տոկոսը, այն սպառում է մեր էներգիայի մինչև 25 տոկոսը և հատկապես ազդում է կալորիաների ներծծման փոփոխության վրա:  Սա նշանակում է, որ սննդի անկանոն ժամերը կարող են ունենալ առողջական բացասական հետևանքներ:

 

Թեև հիմքում ընկած մեխանիզմները դեռևս անհայտ են, կա սննդի և տրամադրության կարգավորող նյարդային շղթաների փոխկապակցում: Բացի այդ, մարսողական հորմոնները ազդում են նյարդային հաղորդիչ՝ դոֆամինի վրա, որը մեծ դեր է խաղում տրամադրության, էներգիայի և հաճույքի համար: 

 

Դեպրեսիա և երկբևեռ խանգարում ունեցող անհատներն ունեն դոպամինի անկանոն մակարդակ։  Ենթադրվում է, որ սննդի փոփոխված ռիթմը նպաստում է տրամադրության անկման վրա: Օրինակ՝ հերթափոխով աշխատողները, ովքեր հակված են սնվելու անկանոն գրաֆիկով, դրսևորում են դեպրեսիայի և անհանգստության ավելի բարձր մակարդակ` համեմատած մնացած մարդկանց հետ:  Չնայած այս ապացույցին, սնվելու ռիթմերի գնահատումը ներկայումս հոգեբուժական մեծ մասում ստանդարտ կլինիկական խնամքի մաս չէ:

 

Ինչպե՞ս սնվելու ռիթմերը արդյունավետ դարձնել

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակի սահմանափակ հատվածում սնունդ ընդունելը, որը այլև հայտնի է ընդմիջվող ծոմապահություն անվանումով,  կարող է տալ խոստումնալից արդյունքներ։ Օրինակ՝ ընտրելով սնվել առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը, ստեղծում է ծոմային 10-ժամյա պատուհան։  Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մեթոդը օպտիմալացնում է ուղեղի աշխատանքը, էներգիայի նյութափոխանակությունը և նյութափոխանակության հորմոնների առողջ ազդանշանը: