Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար
2022/01/05
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել շագանակագեղձի խնդիրները։
Սննդամթերք
- Ուտել օրական առնվազն հինգ բաժին միրգ և բանջարեղեն:
- Սննդակարգից հանել սպիտակ հացը:
- Սահմանափակել կարմիր մսի օգտագործումը (ներառյալ` տավարի, խոզի, գառան և վերամշակված միսը` երշիկեղեն, հոթ-դոգ և այլն):
- Օգտագործել ձուկ, թռչնի միս, լոբի և ձու՝ որպես սպիտակուցի ավելի առողջարար աղբյուրներ:
- Ընտրել առողջարար ճարպեր (ձիթապտղի յուղ, ընկույզ և ավոկադո):
- Սահմանափակել հագեցված ճարպերի օգտագործումը:
- Խուսափել տրանս ճարպերի կիրառումից, որոնք առկա են փաթեթավորված և արագ սննդի մեջ:
- Խուսափել շաքարից (քաղցր և գազավորված ըմպելիք):
- Ուտել քաղցրավենիք, բայց` հազվադեպ:
- Սննդակարգում կրճատել աղի քանակը:
- Սահմանափակել պահածոյացված, վերամշակված և սառեցված մթերքի օգտագործումը:
- Ուտել դանդաղ ու չափավոր:
Ապրելակերպ
- Ֆիզիկական ակտիվությունն ու քայլելը նվազեցնում են շագանակագեղձի գերաճի ախտանիշների ինտենսիվությունը:
- Ֆիզիկական ակտիվությունը` հատկապես վազքը, բարելավում է տղամարդու սեռական կարողությունը և նվազեցնում էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացումը:
- Ակտիվ կենսակերպը և կոնքի վարժությունները բարելավում են քրոնիկ պրոստատիտով հիվանդների կյանքի որակն ու ախտանշանների զարգացումը: