Տղամարդու ամուր առողջության յոթ պատվիրանները

2020/12/15

Ստորև` տղամարդկային հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասին, հաշվի առնելով ժամանակակից կենսակերպը:
Տղամարդու առողջությունը հաճախ պայմանավորված է կենսակերպով և մտածելակերպով, ուստի տղամարդկանց խորհուրդ է տրվում անպայման ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա:

 

1. Բոլոր հիվանդությունները նյարդերից են:
Եթե նյարդային գերհոգնածություն եք զգում, փորձեք հասկանալ խնդիրները, ցրվել և հանգստանալ: Դիմեք հոգեթերապևտի, հաճախ այս պրակտիկան կիրառվում է տղամարդկային սեռական անկարության բուժման ժամանակ:

 

2. Որքան շուտ դիմեք բժշկի, այնքան` լավ:
40–45 տարեկանից հետո անպայման դիմեք ուրոլոգի: Այս տարիքում մեծանում է քրոնիկական պրոստատիտի, շագանակագեղձի ադենոմայի զարգացման ռիսկը: Վիճակով պայմանավորված՝ նմանատիպ զննումներն անհրաժեշտ է անցնել կես տարին կամ տարին մեկ անգամ:

 

3. Տղամարդկանց առողջության համար չորս հատուկ վտանգավոր հիվանդությունները:
Շաքարային դիաբետը էնդոկրին համակարգի աշխատանքի խաթարման հետևանքով բերում է պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջացման:

Ճարպակալումը բացասաբար է ազդում արյան մեջ տեստոստերոնի ընդհանուր քանակի վրա, վատթարացնում է լիբիդոն, նվազեցնում պոտենցիան:

Զարկերակային գերճնշման ժամանակ վատթարանում է սեռական օրգանների արյունամատակարարումը, ինչն էլ սեռական անկարության հիմնական պատճառն է:

Աթերոսկլերոզ: Անոթային լուսանցքի նեղացումը՝ խոլեսթերինային վահանիկներով անոթների պատերի ախտահարման հաշվին, բերում է էրեկցիայի հետ կապված խնդիրների առաջացման:

 

4. Կերեք այն, ինչ օգտակար է:
Միզասեռական համակարգի քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ չի կարելի ուտել կծու, աղի, ինչպես նաև ընդունել ալկոհոլ: Սննդակարգը պետք է բաղկացած լինի շոգեխաշած, եփած, խորոված սննդից:
Առողջ տղամարդը սննդակարգի մեջ պետք է ներառի ծովամթերք, միս, մրգեր, բանջարեղեն, մեղր, դդմի սերմեր, հունական ընկույզ: Չի կարելի չարաշահել ապխտած, աղի, տապակած ճաշատեսակները և ալկոհոլը:

 

5. Քիչ նստել:
Հիպոդինամիան կամ նստակյաց կյանքը բերում է կանգային երևույթների, որոնք այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառ են, ինչպիսիք են` պրոստատիտը, շագանակագեղձի ադենոման:

Վազքը, քայլելը, հեծանվավազքը, լողը, կքանստումը, լիցքային վարժությունները, ցանկացած ֆիզիկական ակտիվություն ապահովում է փոքր կոնքի արյունամատակարարումը: Արդյունավետ վարժություն է հատակին նստած քայլելը:.

 

6. Չծխել և ունենալ չափի զգացողություն:
Ծխելը և ալկոհոլը բացասաբար են ազդում պոտենցիայի և լիբիդոյի վրա: Նիկոտինը ընկճում է սպերմատոզոիդների արտադրությունը՝ բերելով տղամարդկային անպտղության: Ապագա հայրերը պետք է առողջ կենսակերպ վարեն և չծխեն: Այնուամենայնիվ, մեկ բաժակ բնական գինին ընթրիքին վնասակար չէ:

 

7. Վարել կանոնավոր սեռական կյանք` մշտական զուգընկերոջ հետ:
Կանոնավոր սեռական կյանքն օգնում է խուսափել շագանակագեղձում կանգային երևույթներից: Անկանոն սեռական կապերը սպառնում են վեներական հիվանդությունների փնջով և կարող են բերել ուռուցքային հիվանդությունների առաջացման: Այդ պատճառով տղամարդը պետք է ունենա մեկ մշտական զուգընկեր: