/

Կարմայի կանոնները

2019/12/03

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը։ Կարման օգնում է մարդուն նայել կյանքին ու այնտեղից դասեր քաղել։ Մարդը չի կարող խուսափել իր արարքների հետևանքներից։ Իսկ սա կազմում է Կարմայի կանոնների հիմքը։

 

Բարելավելու համար ձեր կյանքի որակը, ուշադրություն դարձրեք կարմայի 12 կանոններին, որոնք կարող են ձևավորել մարդու ճակատագիրը։


1.Գլխավոր օրենք։
Դու կյանքում գտնում ես այն, ինչ ներդնում ես: Եթե դու ուզում ես լինել երջանիկ և սիրելի, անհրաժեշտ է ինքդ սիրես, վերաբերվես ուրիշներին հարգանքով և բարությամբ:


2.Ստեղծման օրենք։
Կյանքում ոչ մի բան ինքն իրեն չի ստացվում, մենք պետք է ինչ-որ բան անենք դրա համար:


3.Աճի օրենք։
Որպեսզի առաջընթաց ունենաս, փոխիր ինքդ քեզ, այլ ոչ ուրիշներին: Մարդու մտքերը փոխվելուն պես, փոխվում են նաև արտաքին գործոնները:


4.Խոնարհության օրենք։
Որպեսզի ինչ-որ բան փոխել, պետք է այն ընդունել ինչպես այն տրված է: Փորձեք մարդկանց մեջ նկատել լավը: Կենտրոնացեք ձեր ընկերների, և ոչ թշնամիների վրա:


5.Պատասխանատվության օրենք։
Եթե ձեր կյանքում կա ինչ որ խնդիր, ապա դա ձեր մեջ է: Մարդը աշխարհի արտացոլանքն է, իսկ աշխարհը` մարդու: Ոչ ոք, բացի մեզանից չի կրում պատասխանատվություն մեր կյանքի վերաբերյալ:


6.Փոխկապակցության օրենք։
Յուրաքանչյուր քո արարք ունի հետևանք: Որպեսզի ստանալ արդյունք, պետք է սկսել: Առանց նպատակ լողացող նավի համար,  ոչ մի քամի չի կարող համընթաց լինել: Նպատակի ճանապարհին, բոլոր քայլերը կարևոր են, նույնիսկ` ամենափոքրերը:Անցյալը, ներկան և ապագան սերտորեն կապված են իրար:


7.Կենտրոնացման օրենք։
Կենտրոնացիր միայն մի բանի վրա: Երբ դու մտածում ես վեհ բանի մասին, դժվար է սայթաքել:


8.Տրման օրենք։
Եթե դու ապացուցում ես մի բան, վստահ եղիր, որ պատրաստ ես ցույց տալ այն  քո օրինակով: Մարդ միայն կարող է սովորեցնել այն, ինչի փորձն արդեն ունի:


9.Օրենք` այստեղ և հիմա։
Մի ափսոսա անցյալի համար և մի գուշակիր ապագան: Ապրիր այսօրվա օրով: Ամեն լավ բան տեղում պետք է սպառել: Հինը խանգարում է նորի ի հայտ գալուն:


10.Համբերության և պարգևատրման օրենք։
Արժեքավոր պարգևները մեծ աշխատանք են պահանջում։ Երջանկությունը նրանում է, որ անել այն, ինչ պետք է և իմանալ, որ առաջիկայում կգնահատվի:


11.Փոփոխությունների օրենք։
Մինչև դու դաս չես սերտում ինչ որ բանից, կյանքը տեղափոխում է քեզ իրավիճակներում, որոնք ի զորու են դրան և ստիպելու են քեզ` փոխելու ուղղությունդ։ Ամեն բան հոսում է, ամեն բան փոխվում է:


12.Ոգեշնչման օրենք։
Մարդը ստանում է այն, ինչին արժանի է։ Այն ինչ սիրով է արվում, միշտ ոգեշնչում է։ Զինվիր այս կարմայի օրենքներով և կյանքդ փոխիր դեպի լավը։ Կիսվիր ընկերներիդ հետ, այս օգտակար ինֆորմացիայով: