Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները բազմաթիվ են: Այդ պատճառները շատ հաճախ կապված են՝ անոթային, նյարդային, ներզատական կամ շագանակագեղձի հիվանդությունների հետ։
Սակայն, անկախ վերոնշյալ պատճառներից, տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիան հաղթահարելու համար խորհուրդ է տրվում հետևյալ 5 քայլը:
Քայլել: Ըստ Հարվարդի համալսարանի ուսումնասիրություններից մեկի, օրական 30 րոպե քայլելը կարող է էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկը նվազեցնել մոտավորապես 41%-ով։ Այլ հետազոտություններ ևս վկայում են, որ չափավոր ֆիզիկական վարժությունները կարող են օգնել վերականգնել սեռական ցուցանիշները հատկապես ճարպակալմամբ տառապող միջին տարիքի տղամարդկանց շրջանում:
Ճիշտ սնվել: Տարբեր ուսումնասիրություների ընթացքում բնական սննդամթերքով հարուստ սննդակարգը՝ ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, հացահատիկը և ձկնեղենը, նվազեցնում են էրեկտիլ դիսֆունկցիայի հավանականությունը:
Ուշադրություն դարձնել և կարգավորել՝ արյան բարձր ճնշումը, շաքարը, բարձր խոլեսթերինը և տրիգլիցերիդները։
Ազատվել ավելորդ քաշից, քանի որ գիրությունը ռիսկային գործոն է անոթային և էնդոկրին հիվանդությունների համար։ Իսկ ճարպակալումն ու շաքարախտը էրեկտիլ դիսֆունկցիայի երկու հիմնական պատճառն են։
Կոնքի հատակը ամրացնող վարժություններ կատարել, քանի որ դա օգնում է առնանդամի արյան զարկերակային հոսքի ավելացմանը ու երակային հետքոսքի թուլացմանը, ինչը բարելավում է առնանդամի ֆուկցիան։
Ապրելակերպի փոփոխությունն ունի դրական ազդեցություն տղամարդու սեռական կյանքի և էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Հետևաբար, առողջ ապրելակերպի խթանումը բոլոր տարիքային խմբերի մոտ ունի առաջնային կանխարգելիչ դեր բոլոր հիվանդությունների, այդ թվում` սեռական դիսֆունկցիայի կանխարգելման կամ բուժման համար: