Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր մակարդակ, ինչն արյան անոթները խցանելու և արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ (սիրտ և ուղեղ) սահմանափակելու ներուժ ունի: Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է նաև հանգեցնել սրտի հիվանդությունների առաջացման և, ժամանակի ընթացքում վատթարացնել առողջական վիճակը:
Խոլեսթերինի մակարդակի բարձրացման ռիսկերը հաճախ կապված են այլ առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արյան բարձր ճնշումը, սակայն կարող են ազդել նաև այլ գործոններ, ինչպիսիք են տարիքն ու սեռը: Չնայած երիտասարդ տղամարդիկ ավելի հակված են սրտի հիվանդությունների զարգացմանը, այնուամենայնիվ, կանայք նույնպես ապահովագրված չեն բարձր խոլեսթերինի ծանր հետևանքներից։
Խոլեսթերինի բարձր մակարդակի առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց մոտ։
Նախքան բարձր խոլեսթերինի ռիսկերը տարբերակելը կարևոր է հիշել, որ ՑԽԼ (ցածր խտության լիպոպրոտեիններ) խոլեսթերինը, որն անվանում են նաև «վատ» խոլեսթերին, առաջացնում է սրտի հիվանդություններ, մինչև իսկ՝ կաթված:
Էսթրոգենը կանանց սեռական հորմոն է, որը սրտի համար ունի պաշտպանիչ ազդեցություն, քանի որ ունակ է կարգավորել խոլեսթերինի մակարդակը: Այդ իսկ պատճառով նախքան դաշտանադադարը կանայք հակված են «վատ» խոլեսթերինի ավելի ցածր մակարդակ ունենալուն՝ ի տարբերություն տղամարդկանց:
Հետևաբար, էսթրոգենի մակարդակը դաշտանադադարից հետո կտրուկ նվազում է (հիմնականում՝ 45-55 տարեկան հասակում): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետդաշտանադադարային փուլում գտնվող կանայք ունեն ավելի բարձր ՑԽԼ խոլեսթերինի մակարդակ, քան` տղամարդիկ:
ԲԽԼ (ցածր խտության լիպոպրոտեիններ) խոլեսթերինը անվանում են նաև «լավ» խոլեսթերին է, որն օգնում է «տեղափոխել» ՑԽԼ խոլեսթերինը արյան անոթներից դեպի լյարդ՝ կազմաքանդելու նպատակով: Տղամարդիկ հիմնականում ունեն ավելի ցածր ԲԽԼ մակարդակ, քան կանայք՝ նախքան դաշտանադադարը:
Տրիգլիցերիդները՝ արյան հիմնական լիպիդները, նույնպես կարող են տարբերվել կանանց և տղամարդկանց մոտ: ՑԽԼ խոլեսթերինի պես, տրիգլիցերիդի մակարդակը կարող է ավելի բարձր լինել հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց մոտ՝ ի տարբերություն երիտասարդ տղամարդկանց:
Բարձր խոլեսթերինի այլ ռիսկերը
Հիմնականում խոլեսթերինի բարձր մակարդակը կապված է այլ բժշկական պատճառների հետ.
Ի՞նչ անել խոլեսթերինի բարձր մակարդակի դեպքում։