Մարդիկ տարբեր ձևով են վերաբերվում ննջասենյակի օդի ջերմաստիճանին։ Որոշները նախընտրում են քնել ցածր ջերմաստիճանի պայմաններում, ոմանք էլ՝ բարձր։ Իրականում ո՞րն է լավագույնը։ Դա իմանալու համար նախ պետք է պարզել, թե որքանո՞վ է սենյակի ջերմաստիճանը դրական ազդում մարդու առողջության և քնի որակի վրա։ Օրինակ, երբ վատ գիշեր ենք անցկացնում և արթնանում մռայլ, դանդաղաշարժ կամ քնկոտ, ապա քնի այդպիսի խանգարման հարցում շատ մեծ է սենյակի ջերմաստիճանի դերը։ Փաստեր կան, որ բարձր կամ ցածր ջերմաստիճանը կարող է պատճառ դառնալ արագ արթնանալուն և քնի արագ աչքի շարժման փուլի կրճատմանը։
Սա՞ռը, թե՞ տաք. ո՞րն է պատասխանը
Քնի ժամանակ իջնում է մարմնի ջերմաստիճանը, հետևաբար, տաքանալու համար կարիք ունենք վերմակի կամ ծածկոցի։ Իսկ սենյակի ջերմաստիճանի բարձրանումը կարող է առաջացնել քրտնարտադրություն, որը մարմնի սառեցման եղանակ է, ինչպես նաև` քնի ցիկլը պահպանելու մեխանիզմ։
Շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում քնելը նույնպես ունի իր բացասական հետևանքները։ Նախ տուժում են քնի փուլերը, ինչպես նաև կարող են առաջանալ մաշկային ցանավորումներ, մկանային ցավեր, ոտքերի այտուց, քթի կարմրություն և այլն։ Սառը սենյակում քնելը բարելավում է մելատոնինի արտադրությունը, որը բնական քնի հորմոն է և հզոր հակաօքսիդանտ։ Մելատոնինի բարձր մակարդակը կարգավորում է քնի փուլերը և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Սառը միջավայրը խթանում է նյութափոխանակությունը, որի հետևանքով նվազում է որոշ հիվանդությունների ռիսկը և ավելանում է աճի հորմոնների արտադրությունը:
Ջերմակարգավորումը շատ կարևոր է մարդու վերականգնողական, ինչպես նաև դանդաղ ալիքային քնի փուլերը պահպանելու համար։ Հետևաբար, տարիքի հետ, կախված մելատոնինի և կորտիզոլի մակրադակներից, փոխվում է նաև մարդկանց տաք կամ ցածր ջերմաստիճանի պայմաններում քնելու նախընտրությունը։
Ի՞նչ անել