Ավոկադոյի օգտակարությունը

2021/04/02

Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիններով և կարևոր հանքային նյութերով։ Անգելրեն այն կոչվում է alligator pear (կոկորդիլոս տանձ)։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։

 

Ավոկադոյի սննդային առանձնահատկությունները

 

1. Սննդային պրոֆիլ
Ավոկադոն պարունակում է հիմնական վիտամինների, սննդանյութերի և հանքային նյութերի ամբողջական զանգված, ներառյալ` C, E, K և B-6 վիտամինները, ինչպես նաև ռիբոֆլավին, նիացին, ֆոլաթթու, պանտոտենաթթու և մագնեզիում: Ավոկադոն պարունակում է լուտեին, բետա-կարոտին և օմեգա-3 ճարպաթթուներ: Այս միրգը պարունակում է ավելի շատ կալիում, քան` բանանը: Ավոկադոն խթանում է էներգիան, սրտի առողջությունը, ոսկրերի առողջությունը, տեսողական ֆունկցիան և տրամադրությունը:

2. Ճարպի պարունակությունը
Պարունակում է մեկ չհագեցած ճարպաթթու՝ օլեինաթթու: Վերջինս ասոցացվում է սրտի առողջության, հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցության հետ:

3. Մանրաթելի պարունակություն
Հարուստ է մանրաթելերի պարունակությամբ։ Նրա շուրջ 25%-ը լուծվող մանրաթելեր են: Դիետիկ մանրաթելերն օգնում են մարսողությանը, նյութափոխանակությանը և հիվանդությունների  կանխարգելմանը։

4. Հակախոլեսթերինային և հակատրիգլիցերիդային ազդեցությունը
Ազդում էխոլեսթերինի մակարդակի վրա, մասնավորապես, իջեցնում է բարձր խտության լիպոպրոտեինի և տրիգլիցերիդների, բարձրացնում՝ բարձր խտության լիպոպրոտեինի մակարդակը։

5. Առողջարար է աչքի համար
Պարունակում է լուտեինի և զեաքսանտինի նման հակաօքսիդանտներ, որոնք կարևոր են աչքի ցանցաթաղանթը ուլտրամանուշակագույն և կապույտ ճառագայթներից պաշտպանելու համար:

6. Դիետիկ սնունդ
Ունի քիչ կալորիականություն, հարուստ է մանրաթելերով և շատ ցածր ածխաջրերով։ Այս հատկանիշները կօգնեն քաշի կորստին, միաժամանակ` ապահովելով օրգանիզմին առողջ սնունդ։

7. Հակաքաղցկեղային ազդեցությունը
Որոշ հետազոտություններ պարզել են, որ ավոկադոյի մզվածքի ֆիտոքիմիկատները կարող են արգելակել նախաքաղցկեղային և քաղցկեղային բջիջների աճը և առաջացնել քաղցկեղային բջիջների մահ, միաժամանակ` խթանելով լիմֆոցիտային իմունային համակարգը: Ավոկադոն պարունակում է ֆոլաթթու, որը նվազեցնում է որոշ օրգաններում քաղցկեղների (այդ թվում`  շագանակագեղձի) ռիսկերը:

8. Անվտանգ է շաքարախտի համար
Ավոկադոյի մեջ շաքարի բացակալությունն ու ածխաջրերի ցածր քանակությունն օգնում են նվազեցնելու շաքարախտով հիավանդանալու հավանականությունը, իսկ շաքարախտի դեպքում  անվտանգ է դարձնում նրա օգտագործումը:

9. Սեռական խթանիչ է
Ավոկադոյի կառուցվածքը, ձևը և չափը, ինչպես նաև զույգերով աճելու փաստը դեր ունի նրա անվանման համար, որը, թարգմանաբար, նշանակում է ամորձիներ։ Այս միրգը հագեցած է վիտամին E-ով և ունի հակաօքսիդանտ հատկություն։ Ավոկադոն ունի դրական ազդեցություն սեռական ֆունկցիայի և պտղաբերության վրա։