Երիկամն ու էմոցիաները

2021/06/23

Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է մարդու իրական առողջությունը:

 

Երիկամների ֆունկցիան կապված է վերարտադրության, աճի, զարգացման և հասունացման, ինչպես նաև թոքերում ջրային նյութափոխանակության, ոսկրերի, ատամների, ականջների և գլխի մազերի հետ։ Երիկամները կարգավորում են ջրային նյութափոխանակությունը և ՑԻ էներգիայի ընդունումը։

 

Երիկամները համարվում են օրգանիզմի ՅԻՆ և Յանգ էներգիաների կենտրոնը։ Երիկամների Յին-ը դա այն հեղուկն է, որը սնուցում և խոնավացնում է օրգաններն ու հյուսվածքները, իսկ Յանգը բաժանվում է երկու տեսակի՝ մաքուր և պղտոր հեղուկների: Մաքուր հեղուկը խոնավացնում է թոքերը, պղտորը՝ միզապարկի պարունակությունն է: Յինը և Յանգը մշտապես փոխազդեցության մեջ են։ Յին էներգիայի պակասուրդն առաջացնում է ներքին սառնության, իսկ Յանգ էներգիայի պակասուրդը՝  ներքին տաքության ախտանիշներ։

 

Օրինակ, ըստ Չինական ավանդական բժշկության, վախը ջրային տարրի հետ կապված օրգանների (երիկամներ և միզապարկ) հույզն է: Երիկամների ՑԻ էներգիայի խախտման էմոցիոնալ  դրսևորումներից են՝ վախկոտությունը, անվստահությունը, մեկուսացվածությունը, թույլ կամքի ուժը, անվճռականությունը և այլն։ Իսկ երիկամներում ՑԻ էներգիայի բալանսի խախտման օրգանական ախտանիշներն են՝ միզարձակման խանգարումները, անմիզապահությունը, գիշերային քրտնարտադրությունը, բերանի չորությունը, հիշողության վատացումը, մեջքի ցավը, ականջների խշշոցը, լսողության կորուստը, մազերի վաղաժամ սպիտակումը, մազաթափությունն ու օստեոպորոզը։

 

Տղամարդկանց մոտ տարիքի հետ ի հայտ է գալիս մեջքի, պարանոցի, ծնկների, մկանային խնդիրներ և ցավեր: Միջին տարիքի տղամարդկանց մոտ տարածված են միզարձակման խանգարումները, շագանակագեղձի հիվանդությունները և սեռական դիսֆունկցիան, որոնք նույնպես կապված են երիկամի ֆունկցիայի խանգարման հետ։ Ախտահարված շագանակագեղձով հիվանդներին բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս ավելի  հաճախ սեռական հարաբերություն ունենալ։ Իսկ ըստ չինական ավանդական բժշկության, շագանակագեղձի ախտահարումը կապված է երիկամների ախտահարման հետ, հետևաբար, սեռական ակտի միջոցով ավելորդ էներգիայի կորուստը կարող է ավելի խորացնել երիկամի ֆունկցիայի վատթարացումը։

 

Տղամարդու առողջության որակը կապված է նրա ՑԻ էներգիայի քանակի և որակի հետ։ Երիկամը հանդես է գալիս որպես ՑԻ էներգայի պահեստ։ Հետևաբար, անհրաժեշտ է ավելացնել երիկամների պահուստային էներգիան՝ մնացած օրգանների ֆունկցիան պահպանելու համար։ Դրա համար տղամարդկանց անհրաժեշտ է սթրեսի նվազում, ճիշտ սնունդ և էներգետիկ Ցիգունի վարժություններ։