Ինչպե՞ս առողջ սնվել աշխատավայրում (How to eat healthy at work)

2021/05/05

Առողջ սնունդը չի վերաբերում միայն նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին: Մարդիկ հաճախ նախընտրում են օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել թեթև ուտելիքով կամ խորտիկներով: Իսկ այդպիսի նախուտեստները կարող են օգնել ժամանակավորապես հաղթահարելու անոթությունը և կենտրոնանալու աշխատանքի վրա:

 

Սակայն նախուտեստ ընտրելը նույնպես կարևոր է, որքան հիմնական ճաշերը: Անառողջ սնունդը (քաղցրավենիք, սոդա, կարտոֆիլի չիպսերը և այլն) ո՛չ միայն էներգիայի աղբյուր չեն, այլև կարող են վնասել օրգանիզմին՝ բարձրացնելով մի շարք հիվանդությունների ռիսկը:

 

Ինչպե՞ս ընտրել նախուտեստը

 

Ձեր նախուտեստները պլանավորեք աշխատանքային շաբաթվա համար և պատրաստեք տանը` կիրակի երեկոյան։ Տեղավորեք այն տոպրակների կամ տարաների մեջ։ Այսպիսով, սնվելը դառնում դյուրին հատկապես, երբ դուք ծանրաբեռնված, գերլարված և գերզբաղված եք։

 

Քաղցը սանձելու համար կարևոր է նախուտեստին մի քիչ սպիտակուց ավելացնելը (գետնանուշ կարագ, ընկույզ, նուշ և այլն)։
Օգտագործել մրգեր (խնձոր, դեղձ կամ սալոր և այլ), քանի որ դրանք պատրաստի նախուտեստներ են՝ հարուստ վիտամիններով, մանրաթելերով և առողջարար այլ օգտակար նյութերով:

 

Նախորոք ընտրել ու փաթեթավորել չփչացող նախուտեստներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր կամ սննդարար չոր հացահատիկ:
Նախուտեստի հետ ցանկալի է խմել մեկ բաժակ ջուր կամ կոֆեին չպարունակող թեյ։ Հեղուկի ընդունումը մեծացնում է բջիջների նյութափոխանակությունը, լավացնում մկանների թթվածնային հագեցվածությունը և թունազերծում օրգանիզմը: