Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար

2022/01/05

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

 

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել շագանակագեղձի խնդիրները։

 

Սննդամթերք

 

  1. Ուտել օրական առնվազն հինգ բաժին միրգ և բանջարեղեն:
  2. Սննդակարգից հանել սպիտակ հացը:
  3. Սահմանափակել կարմիր մսի օգտագործումը (ներառյալ` տավարի, խոզի, գառան և վերամշակված միսը` երշիկեղեն, հոթ-դոգ և այլն):
  4. Օգտագործել ձուկ, թռչնի միս, լոբի և ձու՝ որպես սպիտակուցի ավելի առողջարար աղբյուրներ:
  5. Ընտրել առողջարար ճարպեր (ձիթապտղի յուղ, ընկույզ և ավոկադո):
  6. Սահմանափակել հագեցված ճարպերի օգտագործումը:
  7. Խուսափել տրանս ճարպերի կիրառումից, որոնք առկա են փաթեթավորված և արագ սննդի մեջ:
  8. Խուսափել շաքարից (քաղցր և գազավորված ըմպելիք):
  9. Ուտել քաղցրավենիք, բայց` հազվադեպ:
  10. Սննդակարգում կրճատել աղի քանակը:
  11. Սահմանափակել պահածոյացված, վերամշակված և սառեցված մթերքի օգտագործումը:
  12. Ուտել դանդաղ ու չափավոր:

 

Ապրելակերպ

 

  1. Ֆիզիկական ակտիվությունն ու քայլելը նվազեցնում են շագանակագեղձի գերաճի ախտանիշների ինտենսիվությունը:
  2. Ֆիզիկական ակտիվությունը` հատկապես վազքը, բարելավում է տղամարդու սեռական կարողությունը և նվազեցնում էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացումը:
  3. Ակտիվ կենսակերպը և կոնքի վարժությունները բարելավում են քրոնիկ պրոստատիտով հիվանդների կյանքի որակն ու ախտանշանների զարգացումը: