Ո՞ր էմոցիաներն են օգտակար սրտի համար

2021/10/05

Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք մարդկանց ցավն ու ուրախությունը։ Զգացմունքները նաև մեծ ազդեցություն ունեն մեր ընդհանուր առողջության և բարեկեցության վրա:

Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ բացասական հույզերն ու տրամադրությունները անմիջականորեն կապված են հատկապես սրտային հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ:

Մտքի  ու մարմնի աշխատունակությունը պահելու համար կարևոր է սովորել հույզերի ու սթրեսի կառավարումը և դրանցից ազատվելը:

Ինչպե՞ս դա անել

Կան երեք պարզ մեթոդներ, որոնք ոչ միայն թեթևացնում են մեր մտքի ու մարմնի լարվածությունը, այլև օգտակար են հատկապես սրտի առողջության համար․

  • Լինել երախտագետ։ Մեր ունեցածի համար երախտագետ և գոհ լինելը անմիջականորեն օգնում են առողջ սիրտ ունենալու համար: Պետք է  մտաբերել կյանքի երջանիկ պահերն ու հիշողությունները և վերապրել դրանք։ Այսպիսով սրտի բաբախումը դանդաղում  և ավելի ռիթմիկ է դառնում։
  • Ծիծաղել։ Ծիծաղը հեռացնում է մեր միտքը ամենօրյա սթրեսներից: Այն օգնում է և՛ հոգու և՛ մարմնի առողջության համար։ Դրա համար պետք է ընտրել մարդկանց այնպիսի շրջապատ, որը հաճույք և ծիծաղ է պարգևում։ Ծիծաղի միջոցով բարելավում է սրտի անոթների արյան շրջանառությունն ու թթվածնի հագեցվածությունը։
  • Շփվել։ Մենակությունը ավելացնում է մարդու բացասական հույզերը։ Իսկ շփումը․ նոր կապերի հաստատումը, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը ոչ միայն հեռացնում են միտքը մեզ անհանգստացնող սթրեսներից կամ անհանգստություններից, այլև ուրախացնում ու ջերմացնում սիրտն ու հոգին։