Ամորձիների տարիքային փոփոխությունները

2023/10/19

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով:

 

Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ, ներառում են հետևյալը․

 

  1. Տեստոստերոնի արտադրության նվազում։ Տեստոստերոնն ամորձիներում արտադրվող հիմնական արական սեռական հորմոնն է: Տղամարդկանց մոտ, տարիքի հետ, տեստոստերոնի արտադրությունը, սովորաբար, նվազում է: Սա կարող է հանգեցնել մի շարք ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների, ինչպիսիսն են՝ մկանային զանգվածի նվազումը, ոսկրային խտության պակասը, տրամադրության և էներգիայի մակարդակի փոփոխությունները և այլն:
  2. Սերմնահեղուկի արտադրության անկում։ Սերմնաբջիջների արտադրությունը, որը հայտնի է որպես սպերմատոգենեզ, կարող է նվազել: Ժամանակի ընթացքում սերմը ենթարկվում է քանակական և որակական փոփոխությունների, ինչն ազդում է տղամարդու պտղաբերության վրա:
  3. Ամորձիների չափը։ Տարիքի հետ նվազում է ամորձիների կողմից արտադրվող տեստոստերոնի և Լեյդիգի բջիջների քանակը, որը բերում է ամորձիների փոքրացման։
  4. Էրեկտիլ ֆունկցիա։ Տեստոստերոնի մակարդակի անկման հետ մեկտեղ, առաջանում են էրեկտիլ դիսֆունկցիայի երևույթներ:

 

Ամորձիների հիվանդություններ։ Մեծանում է ամորձիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Հետևաբար, կարևոր է ամորձիների ինքնազննումն ու պարբերաբար ստուգումները։

 

Վերոնշյալ փոփոխությունները թեև հիմնականում վերագրվում են տարիքին, սակայն դրանք տղամարդկանց մոտ կարող են զգալիորեն տարբեր լինել։ Առողջ ապրելակերպը, առողջ սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են մեղմել նման փոփոխությունների ընթացքը և երկարացնել տղամարդու երիտասարդությունը:

 

Բժշկական խորհրդատվությունը և հսկողությունը կարող են օգնել ամորձիների առողջության հետ կապված տարիքային մտահոգությունների հարցում: