Ամորձու, մակամորձու բորբոքում (Orchitis, Epididymitis)
Մակամորձու բորբոքումը (Epididymitis) լինում է սուր և քրոնիկական: Այն հանդիպում է առավել հաճախ երիտասարդների մոտ: Սուր էպիդիդիմիտն (Acute epididymitis) ու սուր ամորձու բորբոքումն (Acute Orchitis) ունեն հանկարծակի սկիզբ և բուժվում են լիարժեք, իսկ քրոնիկական էպիդիդիմիտն (Chronic epididymitis) ու քրոնիկական օրխիտն (Chronic orchitis) ունեն երկարատև ընթացք և բուժում:
Ամորձու քրոնիկական բորբոքումը կոչվում է նաև ամորձու քրոնիկական ցավ կամ օրխալգիա (chronic testicular pain, orchalgia), իսկ ամորձու և մակամորձու բորբոքումը կոչվում է օրխոէպիդիդիմիտ (Epididymo-orchitis):
Պատճառները.
- սեռավարակները` խլամիդիա և գոնոռեա (Chlamydia trachomatis, gonorrhea) և միզուկաբորբերը (urethritis),
- միզապարկի ելքի խցանումները (Bladder outlet obstruction),
- միզուղիների ինֆեկցիաները (Urinary tract infections),
- բակտերիալ պրոստատիտը (Bacterial prostatitis),
- միզուկի կատետերիզացիաները (Catheterization of the urethra),
- տուբերկուլոզը (Tuberculosis)` հիմնականում առաջացնում է մակամորձու բորբոքում (Epididymitis),
- խոզուկ (Mumps), որը հիմնականում ախտահարում է ամորձին և առաջացնում է ամորձու բորբոքում (Mumps orchitis):
Ախտանշանները.
- միզուկաբորբի ախտանշաններ. միզուկային արտադրություն և միզուկի ցավ կամ քոր (Urethral discharge, urethral pain or itching),
- ցիստիտի ախտանշաններ. կոնքային ցավեր (pelvic pain), դիզուրիկ երևույթներ` հաճախամիզություն, անզուսպ և ցավոտ միզարձակություն (urinary frequency, urgency and painful urination),
- պրոստատիտի ախտանշաններ. շեքային ցավեր, ջերմություն, հաճախամիզություն, անզուսպ և ցավոտ միզարձակություն (Fever, perineal pain, urinary frequency, urinary urgency or painful urination),
- երիկամ-ավազանային բորբոքման ախտանշաններ. գոտկային ցավեր, ջերմություն (Flank pain and fever),
- փոշտի ցավեր, այտուց, լարվածություն, կարմրություն և պնդություն (Scrotal swelling, tenderness, redness and firmness):
Ախտորոշումը. սոնոգրաֆիկ և լաբորատոր քննություններ (մեզ, արյուն, քսուք, սեռավարակներ և այլն):
Բուժումը.
- հակաբիոտիկային բուժում,
- հակաբորբոքային բուժում,
- հակատուբերկուլոզային բուժում` տուբերկուլյոզային էպիդիդիմիտի դեպքում (Tuberculous epididymitis),
- ամորձու հեռացում (orchiectomy)` սուր փոշտի կամ ամորձու թարախային բորբոքումների դեպքում,
- հանգիստ և անկողնային ռեժիմ (bed rest),
- փոշտի բարձր դիրք (elevation of the scrotum),
- սեռավարակային օրխիտի դեպքում` նաև զուգընկերոջ բուժում: