Ձկան յուղը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճը

2019/10/07

Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:

Ինչպես ներկայացնում  է Daily Mail-ը` նոր հետազոտության արդյունքները հակասում են 2013-ին անցկացված հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն` օմեգա-3 ճարպաթթուն բարձրացնում է  շագանակագեղձի քաղցկեղի վտանգը:

Նոր ուսումնասիրությունը մատնանշում է առավել արդյունավետ հակաքաղցկեղային դեղամիջոցներ հայտնաբերելու եղանակը: Գիտնականները վաղուց գիտեին, որ օմեգա-3-ը նվազեցնում է բորբոքումն ու հակաշաքարախտային ազդեցություն ունի: Վերջերս նրանք բացահայտել են` ինչպես է դա տեղի ունենում:

Journal of Pharmacology and Experimental Therapeutics ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տվել, թե ինչպես ճարպաթթուները կամ դրանց գործառույթները կրկնող դեղերը կարող են կանխել քաղցկեղի բջիջների աճը: